Հունան Ղազարյան

գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2005)
(Վերահղված է Ղազարյան Հունանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հունան Ղազարի Ղազարյան (հունիսի 15, 1948(1948-06-15), Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2005)։

Հունան Ղազարյան
Ծնվել էհունիսի 15, 1948(1948-06-15) (75 տարեկան)
ԾննդավայրԱպագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1971)
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունգյուղատնտես
ԱշխատավայրՀՀ ԳՆ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն

Կենսագրություն խմբագրել

Հունան Ղազարյանը ծնվել է 1948 թվականի հունիսի 15-ին Ապագա գյուղում (այժմ՝ Արմավիրի մարզում)։ 1971 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1975-1982 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և հողբարելավման գիտական կենտրոն), 1983-1984 թվականներին՝ «Արտաշատ» խորհտնտեսությունում (այժմ՝ Արմավիրի մարզում), 1984-1995 թվականներին եղել է Եթերայուղատու մշակաբույսերի հայկական փորձակայանի տնօրեն, 1995-2000 թվականներին՝ Հողագիտության և ագրոքիմիայի գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ, 2000 թվականից՝ տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են հողագիտության, ագրոքիմիայի, հողբարելավման հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։