Հայրիկ Ղազարյան

երգերի հեղինակ, մանկավարժ
(Վերահղված է Ղազարյան Հայրիկից)

Հայրիկ Սիրականի Ղազարյան, երգիչ Հայրիկ, (ապրիլի 4, 1922(1922-04-04), Ձորագյուղ - հուլիսի 8, 1995(1995-07-08), Ձորագյուղ, Մարտունու շրջան), երգերի հեղինակ, մանկավարժ։

Հայրիկ Ղազարյան
Ծնվել էապրիլի 4, 1922(1922-04-04)
Ձորագյուղ
Մահացել էհուլիսի 8, 1995(1995-07-08) (73 տարեկան)
Ձորագյուղ, Մարտունու շրջան
Մասնագիտություներգերի հեղինակ և մանկավարժ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Շուրջ 50 տարի դասավանդել է Ձորագյուղի դպրոցում (2014 թվականից՝ Ղազարյանի անվան)։ Գրել է 100-ից ավելի երգեր։

Հայտնի են՝

  • «Ձայն տուր, Տղմուտ»
  • «Անդրանիկ փաշա»
  • «Արմենիա, լողա»
  • «Գնացել են անդարձ»
  • «Իմ մայր Ձորագյուղ»
  • «Ի՞նչ լուր ես բերել»
  • «Սևքարի Սաքո»
  • «Ես կուգամ»
  • «Իմ Հայաստան»
  • «Արարատ լեռան սուգը»
  • «Մշո աղջիկ»
  • «Հատը մեկ ոսկի»
  • «Գարեգին Նժդեհ»
  • «Երդում»
  • «Անի»
  • «Ուր կերթաս»
  • «Լուր բերեք»

Ղազարյանը ստեղծագործել է աշուղ-գուսանական ավանդական տաղաչափությամբ, խոսքն ու մեղեդին ասերգային են և ինքնատիպ։ Երգերը կատարում են «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը, «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախումբը, երգիչներ Ս. Հակոբյանը, Թ. Պողոսյանը, Ռ. Սարիբեկյանը, Ս. Գալստյանը, Գ. Հակոբյանը, Մ. Շահինյանը, Գ. և Դ. Խաչատրյանները և ուրիշներ։

Լույս են տեսել «Մշո հավքեր» (1991 թվական) երգերի նոտագրված ժողովածուն, «Երգարանը» (1993 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։