Հայկանուշ Ղազարյան

մատենագետ, գրադարանագետ
(Վերահղված է Ղազարյան Հայկանուշից)

Հայկանուշ Կամսարի Ղազարյան (նոյեմբերի 8, 1960(1960-11-08), Ագարակ, Նաիրիի շրջան), մատենագետ, գրադարանագետ։

Հայկանուշ Ղազարյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1960(1960-11-08) (63 տարեկան)
ԾննդավայրԱգարակ, Նաիրիի շրջան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմատենագետ և գրադարանագետ
ԱշխատավայրՀայաստանի Ազգային Գրադարան

Կենսագրություն խմբագրել

1984 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1988 թվականից աշխատում է Հայաստանի ազգային գրադարանում (2001 թվականից՝ բաժնի վարիչ, 2011 թվականից՝ գիտական քարտուղար, 2015 թվականից՝ փոխտնօրեն)։

Կազմել և տպագրության է պատրաստել «Երվանդ Ղազանչյան» (2006 թ.), «Վիլյամ Սարոյան» (2008 թ.), «Պերճ Զեյթունցյան» (2010 թ.) կենսամատենագիտությունները, խմբագրել «Հայոց ցեղասպանություն։ Հայկական հարց» (հատ. 1–2, 2005 թ.), «Հովհաննես Թումանյան» (2008 թ., 2009 թ.), «Սասնա ծռեր։ Հայ ժողովրդական էպոս» (2009 թ.) մատենագիտական աշխատությունները։ Մասնակցել է «Հայ պարբերական մամուլ», «Հայկական տպարաններ», «Հայկական տպագրության 400-ամյակ», «Հայ հնատիպ գիրք» էլեկտրոնային շտեմարանների կազմման աշխատանքներին։

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2007 թ.)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։