Թագուհի Ղազարյան

Հայ քաղաքական գործիչ
(Վերահղված է Ղազարյան Թագուհիից)

Թագուհի Արարատի Ղազարյան (մարտի 16, 1991(1991-03-16), Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Թագուհի Ղազարյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1915)
Մասնագիտություն՝ բանասեր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 16, 1991(1991-03-16) (33 տարեկան)
Ծննդավայր Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

2013 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը, իսկ 2015 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Այժմ սովորում է նույն ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի ասպիրանտուրայում։

2013-2015 թվականներին եղել է մի շարք մարզական կայքերի լրագրող և թարգմանիչ, 2014-2015 թվականներին զբոսաշրջային կազմակերպության էքսկուրսավար, 2016-2018 թվականներին՝ «Birthright Armenia» կազմակերպության հայոց լեզվի ուսուցիչ՝ անգլախոս և ռուսախոս ուսանողների համար։ 2016 թվականից համագործակցում է «Դարակ» հրատարակչության հետ։ 2017-2018 թվականներին եղել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող, ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ, 2018 թվականի օգոստոս-նոյեմբերին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի հետազոտող։ 2018 թվականից ՀՀ մշակույթի նախարարությանը կից գրականության հանրահռչակման ոլորտի մասնագիտական խորհրդի անդամ է։ 2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Գիտական մի շարք հոդվածների, գրական հրապարակումների հեղինակ է[1]։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել