Արշավիր Ղազարյան (համաճարակաբան)

հայ համաճարակաբան

Արշավիր Պետրոսի Ղազարյան (մայիսի 22, 1896(1896-05-22), Օլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա - հունվարի 21, 1981(1981-01-21), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների թեկնածու (1945): ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1950): ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան (1955-1975):

Արշավիր Ղազարյան
Ծնվել էմայիսի 22, 1896(1896-05-22)
ԾննդավայրՕլթի, Էրզրումի մարզ, Թուրքիա
Մահացել էհունվարի 21, 1981(1981-01-21) (84 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1936)
Մասնագիտությունհամաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու (1945)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արշավիր Ղազարյանը ծնվել է 1896 թվականի ապրիլի (մայիս) 22 (4)-ին, Օլթի (Կարսի մարզ) քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1938-1952 թվականներին եղել է Լենինականի սանիտարահամաճարակաբան, կայանի գլխավոր բժիշկ, 1953-1955 թվականներին՝ համաճարակաբան[1]։ 1955-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբանը։

Աշխատանքները վերաբերում են ուղեղապատյանաբորբի, աղիքային սուր վարակիչ հիվանդությունների, դիֆթերիայի, սալմոնելոզի, վիրուսային լյարդաբորբի կլինկային, համաճարակաբանությանն ու կանխարգելմանը։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։