Ղազախ-վրացական հարաբերություններ

Ղազախ-վրացական հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի և Ղազախստանի միջև[1]։

Ղազախ-վրացական հարաբերություններ
     Ղազախստան      Վրաստան

Պատմություն խմբագրել

1992 թվականի հուլիսի 23-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին երկրների միջև։ Հարաբերությունների հիմքային փաստաթուղթը համարվում է «Ղազախստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հիմքերի մասին համաձայնագիրը», որը ստորագրվել է 1993 թվականի հուլիսի 1-ին։

Տնտեսական համագործակցություն խմբագրել

Համաձայն Ղազախստանի Վիճակագրության գործակալության՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը, 2012 թվականի տվյալներով, կազմել է ավելի քան 150 միլիոն դոլար։ Այդ համագործակցությունը կայանում է հիմնականում արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում[2]։

Խնդիրներ խմբագրել

2014 թվականի մայիսի 12-ին Ղազախստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում անցկացվեց հանդիպում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեի հետ՝ վերջին շրջանում Վրաստանի տարածք Ղազախստանի քաղաքացիների մուտք գործելու մերժման վերաբերյալ և պաշտոնական նոտա հղվեց Ղազախստանում Վրաստանի դեսպանին։

Դեսպանատներ խմբագրել

1992 թվականին Վրաստանը իր դեսպանատունն է բացել Ալմաթիում, որը 2003 թվականին տեղափոխեցին Ասթանա։

1996 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատունը սկսեց համատեղությամբ գործել նաև Վրաստանում։

2003 թվականին Թբիլիսիում բացվեց Ղազախստանի Դիվանագիտական առաքելությունը, որը 2008 թվականի հունվարին վերափոխվեց դեսպանատան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել