Ղազախա-մոնղոլական հարաբերություններ
Ղազախա-մոնղոլական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ղազախստանի և Մոնղոլիայի միջև։
Ղազախստան |
Մոնղոլիա |
Պատմություն
խմբագրելՊետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 22-ին։ 1992 թվականին Մոնղոլիան դեսպանատուն է բացել Ղազախստանի Ալմաթա քաղաքում։ 1997 թվականի մայիսին բացվել է Ուլան Բատորում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։ 1993 թվականի հոկտեմբերին կայացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ պատմության մեջ առաջին պետական այցը Մոնղոլիա։ 1998 թվականին Մոնղոլիայի նախագահ Նածագին Բաղաբանդին առաջին անգամ պետական այց կատարեց Ղազախստան։ 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Նուրսուլթան Նազարբաևը կարգադրել էր Մոնղոլիայում դիվանագիտական ներկայացուցչության կարգավիճակը բարձրացնել մինչև դեսպանության մակարդակ, ինչն իրականացվել էր 2007 թվականի հունվարի 1-ին։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրները ստորագրել են 40-ից ավելի երկկողմ համաձայնագրեր[1][2]։
2016 թվականի հուլիսին Ղազախստանի կառավարական պատվիրակությունը՝ վարչապետ Քարիմ Մասիմովի գլխավորությամբ, այցելել էր Մոնղոլիա՝ մասնակցելու ԱՍԵՄ-ի գագաթնաժողովին։ 2016 թվականի հուլիսի 14-ին Քարիմ Մասիմովն այցելել է այմակ Բայան-Ուլգիյ, որտեղ բնակչության մեծ մասը էթնիկ ղազախներ են (ավելի քան 90 հազար մարդ)։ Ղազախստանի Հանրապետության կառավարությունը 200 000 ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել 2016 թվականի հուլիսի 10-ին տեղի ունեցած Բայան Ուլգիյի ջրհեղեղից տուժած բնակիչներին։ Այցի ընթացքում վարչապետ Քարիմ Մասիմովը հանդիպումներ է ունեցել նաև Մոնղոլիայի նախագահ Ցախիագի Էլբեգդորժի և վարչապետ Ժարգալթուլգին Էրդենեբատի հետ[1]։
Առևտուր
խմբագրել2017 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 68,2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 5,5 տոկոսով պակաս է 2016 թվականի նույն ցուցանիշից (72,1 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ղազախստանի արտահանումը Մոնղոլիա կազմել է 66,4 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Մոնղոլիայից Ղազախստան ներմուծումը համապատասխանաբար կազմել է 1,8 միլիոն ԱՄՆ դոլար[1][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Kazakhstan — Mongolia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Kazakhstan — ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Kazakhstan — Mongolia: trade relations became stronger. | The main task of the National Chamber of Entrepreneurs «Atameken»