«Ձնեմարդը» (ռուս.՝ «The Snowman»), անգլիացի կարճամետրաժ անիմացիոն հեռուստաֆիլմ[1][2], որը նկարահանվել է Ռեյմոնդ Բրիգսի 1978 թվականի համանուն մանկական գրքի հիման վրա, և ավանդաբար ցուցադրվում է Մեծ Բրիտանիայի հեռուստատեսությամբ Սուրբ ծննդյան նախօրեին։

Ձնեմարդը
անգլ.՝ The Snowman
Տեսակհեռուստաֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ և վեպի էկրանավորում
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակվել է1982

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1982 թվականի դեկտեմբերի 26-ին Channel 4 ալիքում։ Ֆիլմը միանգամից ձեռք է բերել ժողովրդականություն և ժամանակի ընթացքում դարձել է բրիտանական սուրբծննդյան մշակույթի անբաժանելի մասը։

Ֆիլմը պահպանում է Briggs-ի նկարների ոճը (գունավոր մատիտներ), բացառությամբ սկզբի մի փոքր հատվածի, ֆիլմում խոսքեր չեն հնչում։

«Walking in the Air» երգը, որն առաջին անգամ հնչել է ֆիլմում, դարձել է շատ սիրված և հետագայում կատարվել է բազմաթիվ արտիստների կողմից։

2000 թվականին կինոյի բրիտանական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ ֆիլմն զբաղեցրել է 71-րդ տեղը «Բրիտանիայի հարյուր մեծագույն հեռուստահաղորդումների» (անգլ.՝ 100 Greatest British Television Programmes)։ 2004 թվականին այն հայտնվել է լավագույն սուրբծննդյան հեռուստահաղորդումների առաջին տասնյակում[3][4]։

Սյուժե

խմբագրել

Ձմռան մի օր՝ Սուրբ ծննդյան նախօրեին, տղան ձյունից ձնեմարդ է պատրասռում։ Նրան հագցնում է հին գլխարկ և շարֆ։ Գիշերը տղան չի քնում, ժամանակ առ ժամանակ նա մոտենում է պատուհանին և նայում, թե ինչպես է այնտեղ Ձնեմարդը։ Հանկարծ ուղիղ կեսգիշերին Ձնեմարդը կենդանանում է, տղան վազում է նրա մոտ, ապա հրավիրում է տուն։ Ծնողները քնած էին, և տղան իր հյուրին ցույց է տալիս տան բոլոր սենյակները՝ ներկայացնելով, թե ինչպես են իրենք ապրում։ Այնուհետև նրանք գնում են բակ, որտեղ Ձնեմարդը գտնում է մոտոցիկլ և անմիջապես նստում։ Նրանք տղայի հետ շրջում են շրջակայքում՝ լուսարձակների լույսով վախեցնելով փասիաններին, նապաստակներին և աղվեսներին։

Ապա Ձնեմարդը բռնում է տղայի ձեռքը և թռչում։ Նրանք հետ թռչում են տղայի հարազատ քաղաքի վրայով, թռչում Թագավորական տաղավարի և Արևմտյան Պիրսի վրայով (անգլ.՝ West Pier) Բրայթոնում։ Դրանից հետո նրանց ճանապարհն անցնում է օվկիանոսում վրայով դեպի Արկտիկա, որտեղ նրանք դիտում է Հյուսիսափայլը։ Վերջապես, նրանք վայրէջք են կատարում, և Ձնեմարդը տղային տանում է անտառ, որտեղ նրանք միանում են ամբողջ աշխարհի Ձնեմարդերի տոնին։ Այնտեղ ներկա է նաև Ձմեռ պապը, որը տղային ցույց է տալիս եղջերուներին, ինչպես նաև հնարավորություն նրան նվեր է տալիս (շարֆ ձնեմարդերի պատկերով)։ Վերջապես, Ձնեմարդն ու տղան նույն ճանապարհով թռչում են տուն։

Տղան գնում է քնելու, իսկ առավոտյան հայտնաբերում է, որ Ձնեմարդը հալվել է արևի տակ։ Սակայն, ի հիշատակ գիշերային ճանապարհորդության և իր ընկերոջ, տղային մնում է Ձմեռ պապի նվիրած շարֆը։

Տարբերություններ գրքից

խմբագրել
  • Գիրքը չի պարունակում Սուրբ ծննդի հստակ հղումներ (մինչդեռ ֆիլմում տանը տոնածառ կա)։
  • Գրքում չկան Ձնեմարդի ու տղայի ճանապարհորդությունը դեպի Արկտիկա (նրանք հասնում են միայն Արևմտյան Պիրս) և Ձնեմարդերի տոնը, ինչպես նաև Ձմեռ պապի նվիրած շարֆը։
  • Գրքում տղան անունով չի կոչվում, ֆիլմում նրա անունը Ջեյմս է, որը երևում է Ձմեռ պապիկից նվեր ստացած ծրարի վրա։ Այդ անունը Ձմեռ պապը նշում է 2002 թվականի ֆիլմի սկզբում։ 2002 թվականի ֆիլմի հոբելյանական DVD-ով հրատարակության մեջ հաղորդվում է, որ այդ անունը հորինել է անիմատոր Ջոաննա Հարրիսը՝ ի պատիվ իր ընկերոջ։

Ներածական մասի տարբերակներ

խմբագրել

Բացի անիմացիոն մասից, ֆիլմն ունի մի փոքր ներածություն, որը գոյություն ունի մի քանի տարբերակով։

  • Նախնական տարբերակում գրքի հեղինակ Ռեյմոնդ Բրիգսը քայլում է դաշտով և պատմում այն մասին, թե ինչ ձնառատ ձմեռ էր այն տարի, երբ ինքը գրում էր գիրքը։
  • Ավելի ուշ ցուցադրվել է մի տարբերակ, որում Դեյվիդ Բոուին (որը ներկայացնում է ֆիլմի հերոս Ջեյմսին՝ հասուն տարիքում) հիշում է այն ձմեռը, երբ ծանոթացել է Ձնեմարդու հետ, և ձեղնահարկում հանում է այդ նույն շարֆը։
  • Ֆիլմի 20-ամյակի կապակցությամբ 2002 թվականին Channel 4 հեռուստաալիքը թողարկել է նոր ներածություն (ռեժիսոր՝ Ռոջեր Մեյնվուդ), որում խոսում է Ձմեռ պապը, այն է՝ Բրիգսի կերպարը Ձմեռ պապի մասին նրա գրքից, որի հիման վրա նկարահանվել է նաև մուլտֆիլմ («Father Christmas»): Ձմեռ պապը, որին հնչյունավորել է դերասան Մել Սմիթը, պատմում է այն մասին, թե ինչպես է նա հանդիպել տղային։

Սաունդթրեք

խմբագրել

Ֆիլմում հնչում է Հովարդ Բլեյքի երաժշտությունը, որը նաև գրել է «Walking in the Air» երգի բառերը և ղեկավարել է իր «Sinfonia of London» նվագախումբը, որը կատարել է երաժշտությունը ֆիլմի համար։

Երգը կատարել է Սուրբ Պողոսի տաճարի երգչախմբի տղա Փիթեր Օթիի կողմից, սակայն հետագայում երգի իրենց տարբերակները ձայնագրել են բազմաթիվ այլ կատարողներ։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Շարունակություն

խմբագրել

2012 թվականի Սուրբ ծննդյան նախօրեին Channel 4 ալիքով տեղի է ունեցել շարունակության պրեմիերան, որը նկարահանվել է մուլտֆիլմի 30-ամյա հոբելյանի առթիվ[6]։ Նոր 24-րոպեանոց «Ձնեմարդը և ձնեշունը» (անգլ.՝ «The Snowman and the Snowdog») ֆիլմը, որը ստեղծվել է իր նախորդի ոճով և արժանացել է Ռեյմոնդ Բրիգսի հավանությանը, նկարվել է ձեռքով՝ առանց համակարգչային գրաֆիկայի կիրառման։ Նա պատմում է Բիլլիի տղայի մասին, որը տարիներ անց տեղափոխվում է մի տուն, որտեղ ժամանակին ապրում էր Ջեյմսը, և Ջեյմսը պատրաստում է ձնեմարդ, ինչպես նաև ձնաշան՝ ի հիշատակ դրանից կարճ ժամանակ առաջ մահացած իր կենդանու։ Գիշերը Ձնեմարդն ու Ձնաշունը կենդանանում են, և Բիլիի հետ թռչում է դեպի Հյուսիսային բևեռ, որտեղ մասնակցում են ձնեմարդների տոնին[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 10 рождественских мультфильмов для детей и взрослых
  2. Герои мультфильма «Снеговик» оживают на золотой монете Британии
  3. Are these the greatest Christmas TV moments? (23 December 2004)
  4. The 100 Greatest Christmas Moments (2004)
  5. «Awards». IMDb. 2019 թ․ նոյեմբերի 24.
  6. The Snowman and The Snowdog: Watch preview trailer of sequel to Channel 4's Christmas favourite (трейлер мультфильма)
  7. Return of The Snowman: 30 years after the Christmas TV classic first took flight, here's an exclusive peek at the sequel (մուլտֆիլմի սյուժեն նկարներով)

Արտաքին հղումներ

խմբագրել