«Ձմռան վերջին օրը» (ռուս.՝ «Последний день зимы»), խորհրդային ֆիլմ, ռեժիսոր Վլադիմիր Գրիգորևի «արտադրական» դրաման։ Նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1974 թվականին։ Պրեմիերան տեղի է ունեցել 1975 թվականի մարտին։

Ձմռան վերջին օրը
ռուս.՝ Последний день зимы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Գրիգորիև
ԴերակատարներԼև Դուրով
ՕպերատորՎիկտոր Կարասյով
ԵրաժշտությունԱրկադի Գագուլաշվիլի
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե խմբագրել

Սիբիրում խոշոր շինհրապարակում մշտապես լինում է արտադրական խնդիրներ. պատվիրատուն խափանում է ֆինանսավորումը, մատակարարները բերում են շինանյութ, արդեն հանձնված արտադրամասերը չեն համապատասխանում տեղադրվող սարքավորումներին։ Մայրաքաղաքի պաշտոնյան շտապում է հանձնման պլանային ժամկետների կատարման հարցում և անկեղծորեն կոչ է անում կեղծել հաշվետվությունները։ Խնդիրներին դիմակայում են շինարարության տնօրեն ընկեր Իլգունասը և բրիգադիր Նիկոլայ Իվանովիչ Կորոտկիխը։ Մեկ բարդ օրվա ընթացքում Նիկոլայ Իվանովիչը հասցնում է ստանալ պարգև՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղ, հարսին տանել ծննդատուն, վիճել մի ընկերոջ հետ, օգնել մյուսին։ Արդեն երեկոյան Նիկոլայ Իվանովիչը դիմում է հանդիսատեսին և մենախոսություն է արտասանում, որում շնորհակալություն է հայտնում պարգևի համար և կոչ է անում շարունակել աշխատանքը. երկրում դեռ այնքան անելիք կա։

Դերերում խմբագրել

  • Լև Դուրով – Կորոտկիխ
  • Լայմոնաս Նորեյկա — Իլգունաս, շինարարության տնօրեն
  • Եֆիմ Կոպելյան — Մավրին
  • Եվգենի Լեբեդև — Կորոտկիխ
  • Յուրի Գորոբեց
  • Անատոլի Սոլոնիցին – Սոլովցով
  • Իվան Կրասկո
  • Լյուբով Մալինովսկայա
  • Լեոնիդ Նեվեդոմսկի – Կորզունով
  • Թամարա Աբրոսիմովա
  • Ալեքսանդր Դեմյանենկո
  • Անդրեյ Սորոկին
  • Գրիգորի Լյամպե – լրագրող
  • Նիկոլայ Կուզմին – հանձնաժողովի անդամ
  • Գելի Սիսոև
  • Լյուբով Տիշչենկո – էպիզոդ
  • Միխայիլ Վասիլև – էպիզոդ
  • Նիկոլայ Գոդովիկով
  • Անատոլի Պուստոխին – էպիզոդ

Քնադատություն խմբագրել

Ֆիլմը լայնորեն քննարկվել է խորհրդային ԶԼՄ-ներում, ընդ որում՝ բացասական արձագանքները գերակշռել են։ «Նևա» ամսագիրը (№ 4, 1976 թվական) ֆիլմն անհաջող է անվանել՝ ընդգծելով, որ նույնիսկ «նուրբ հոգեբանական վերլուծության վարպետը», ինչպիսին Եֆիմ Կոպելյանն է, չի կարողացել ազդել գեղարվեստական աշխատանքի արդյունքի վրա, իսկ Լև Դուրովի կատարմամբ գլխավոր հերոսի կերպարը չափազանց անշարժ է և ստատիկ[1]։ «Խորհրդային էկրան» ամսագիրը ֆիլմին ուղղակիորեն մեղադրել է ֆոնի ակնարկայնության, ավելորդ ազդագրային լինելու, բացահայտ բեմադրական անփութության մեջ[2]։

Չդիմակավորված կեղծամ, լարված դերասանական ժեստիկուլյացիա։ Կարված տաղավարային բեմավարագույր՝ թաց տոնածառերի և վրանների ետևում… Սա առաջին բանն է, որ աչքի է զարնում, երբ դիտում ես «Ձմռան վերջին օրը»՝ բեմադրված «Լենֆիլմում» ռեժիսորի Գրիգորևի սեփական սցենարով։ Առաջինը, բայց ոչ ամենագլխավորը։ <…> Նույնիսկ Լ․ Դուրովի հիանալի վարպետությունը, նրա հայտնի նուրբ ինտոնացիաները չեն փրկում․ միտք է ծագում, որ այս ամենը տեսել ես, ու տեսել ես ոչ մեկ անգամ։

Կինոգետ Սերգեյ Կուրդրյավցևը, համեմատելովԼև Դուրովի այս աշխատանքը նրա մի քանի նախորդ աշխատանքների հետ, ենթադրել է, որ դերասանի մոտ ձևավորվում է «բարի լուրջ մարդկանց» կերպարների պատկերասրահի ստեղծման անհաջող տենդենցը[3]։ «Звезда» ամսագիրը, ընդհակառակը, ֆիլմը համարել է մեծ գեղարվեստական իրադարձություն[4]։

Գեղարվեստական միջոցների ընտրության հարցում խելացի ու ստույգ է անժամանակ մեզնից հեռացած ականավոր դերասան Ե․ Կոպելյանը, իսկ գլխավոր հերոսը՝ շինարարների բրիգադիր Նիկոլայ Կորոտկիխը Լ․ Դուրովի կատարմամբ շատ անկեղծ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. {{{заглавие}}} // Нева: орган Союза советских писателей СССР : журнал. — 1976. — № 4.
  2. Дёмин В. Последний день зимы // Советский экран : журнал. — 1975. — № 24 (декабрь).
  3. Кудрявцев С. «Лев Дуров (Несколько лиц одного «загадочного человека»)» (ռուսերեն). Официальный сайт актёра. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. {{{заглавие}}} // Звезда : журнал. — 1975 (сентябрь).

Արտաքին հղումներ խմբագրել