Ձիթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ձիթողցոնց տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ՎայրԳյումրի
ՀասցեՀաղթանակի պողոտա, 47 շենք, ք․ Գյումրի, Հայաստան
Հիմնադրվել է1984
ՏնօրենԱնի Արթուրի Նազարյան
Քարտեզ
Քարտեզ

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն

խմբագրել

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։

Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։

Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանակահատվածում։

Թանգարանը գտնվում է Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 47 հասցեում։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել