Ձերժինսկայա (լեռ)
Ձերժինսկայա (Սուրբ լեռ) (բելառուս․՝ Гара Дзяржы́нская), Բելառուսի ամենաբարձր կետը[1]։
Ձերժինսկայա | |
---|---|
Տեսակ | բլուր |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Բելառուս |
Վարչատարածք | Dziaržynsk District? |
ԲԾՄ | 345 մետր |
Մասն է | Belarusian Ridge? |
Ընդհանուր բնութագիր
խմբագրելՁերժինսկայա լեռան բացարձակ բարձրությունը կազմում է 345 մետր[2] և իրենից ներկայացնում է բլուր։ Այն գտնվում է Մինսկի բարձրությունում (Բելառուսական թմբաշարի մի մասն է)։ Մայրաքաղաք Մինսկից գտնվում է երեսուն կիլոմետր հեռավորության վրա՝ Ձերժինսկ քաղաքի մոտ՝ Սկիրմունտովո գյուղում։ Նախկինում լեռն անվանել են Սուրբ լեռ, իսկ 1958 թվականին այն անվանակոչեցին Ձերժինսկայա։ 1990-ական թվականների վերջերին լեռան գագաթին տեղադրեցին գրանիտե սալ, որի վրա բելառուսերեն գրված է հետևյալը. «Ձերժինսկայա լեռ։ Բելառուսի ամենաբարձր կետը։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 345 մետր»։ Ներկայիս դրությամբ տարածքը բարեկարգված է և համարվում է հուշարձան։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՀամեմատության համար պետք է նշել, որ Բելառուսում 2011 թվականի օգոստոսի դրությամբ Ձերժինսկայա բլուրից առավել բարձր են հեռուստաաշտարակները՝ Կոլոդիշչի, Ուշաչի, Սլոնիմե[1]. սրանց բարձրությունը կազմում է 350 մետր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «У Беларусі ўсталяваны новы рэкорд вышыні будынка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
- ↑ "Dzyarzhynskaya Hara" Արխիվացված 2013-12-20 Wayback Machine Peakery.com. Retrieved 2013-02-18.
Արտաքին հղումներ
խմբագրել- Скирмунтово, гора Дзержинская
- Дмитрий Бартосик. Гара Сьвятая (Дзяржынскага) на Radzima.org(բելառուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձերժինսկայա (լեռ)» հոդվածին։ |