Ձեռքը (մուլտֆիլմ)
«Ձեռքը» (չեխ․՝ Ruka), Չեխոսլովակիայում ստեղծված տիկնիկային անիմացիոն ֆիլմ, հայտնի ռեժիսոր Յիրժի Տրնկայի վերջին աշխատանքը։ Ֆիլմի սյուժեն այլաբանորեն պատկերում է ամբողջատիրական պետությունում արվեստի գործիչների կյանքը։ 1969 թվականին Տրնկայի մահից հետո մուլտֆիլմը Չեխոսլովակիայում արգելվել է 20 տարի[3]։ Չնայած դրան՝ այն հայտնի է եղել խորհրդային կինոգետների շրջանում[4]։
Ձեռքը չեխ․՝ Ruka | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և տիկնիկային մուլտֆիլմ |
Ժանր | կարճամետրաժ ֆիլմ[1], մուլտֆիլմ[1] և puppet film?[1] |
Ռեժիսոր | Յիրժի Տրնկա |
Սցենարիստ | Յիրժի Տրնկա |
Երաժշտություն | Václav Trojan? |
Օպերատոր | Jiří Šafář?[1] |
Երկիր | ![]() |
Լեզու | չեխերեն |
Ընկերություն | Q112110926?[2] |
Տևողություն | 18 րոպե |
Թվական | 1965 |
Առաջադրում | BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար |
Սյուժե
խմբագրելԲրուտ Առլեկինը ամբողջ օրերով ծաղկամաններ է պատրաստում իր սիրելի ծաղկի համար։ Մի օր նրա մոտ է գալիս ձեռնոցով Ձեռքը և պահանջում է, որ դրանից հետո նա միայն իր պատկերները կերտի։ Առլեկինը հրաժարվում է և քշում Ձեռքին, բայց նա վերադառնում է կրկին ու կրկին՝ առանց ձևականությունների ներս խուժելով մեկ դռնից, ապա՝ պատուհանից։ Ի վերջո նա բռնեւմ է Առլեկինին, գցում նրան վանդակի մեջ և ձեռքերին պարան կապում՝ նրան վերածվելով է խամաճիկի և ստիպում քարից փորել իր պատկերը։ Երբ Ձեռքի քանդակն ամբողջացվում է, նա գովում է Առլեկինին և պարգևատրում նրան դափնեպսակով ու մեդալով։ Բրուտը կարողանում է ազատվել՝ օգտագործելով իր իսկ ստեղծած Ձեռքի քանդակը, և փախչել։ Տուն վերադառնալով՝ նա խուճապահար փակում է պատուհաններն ու դռները։ Հետո նրան թվում է, թե Ձեռքը թաքնվում է պահարանում, նա սկսում է մեխել պահարանը, բայց ծաղկամանն ընկնում է նրա գլխին, և նա մահանում է։ Փակած պատուհաններն ու դռները չեն կանգնեցնում Ձեռքին, նա կրկին մտնում է Առլեկինի տուն և գտնելով նրան մահացած՝ նրա համար հանդիսավոր թաղում է կազմակերպում։
Դերերում
խմբագրել- Լադիսլավ Ֆիալկա – Ձեռք[5]
Գեղարվեստական առանձնահատկություններ
խմբագրելՖիլմում տիկնիկի հետ միասին «խաղում է» իրական մարդկային ձեռք։
Մրցանակներ
խմբագրելԱնսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն (1965) – ժյուրիի հատուկ մրցանակ[6]
Ընդունելություն և ճանաչում
խմբագրել«Ձեռքը» մուլտֆիլմը երեք անգամ ընդգրկվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն մուլտֆիլմերի ցանկերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Filmový přehled (չեխերեն) — 2016.
- ↑ Рука — 100 лучших мультфильмов Киноэкспресс
- ↑ Асенин С. Н. Иржи Трнка — тайна кинокуклы. — М. : Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1982. — С. 67 — 68.
- ↑ Ruka — Filmovy prehled.cz
- ↑ Annecy — 1965 Award Winners, film index
- ↑ 7,0 7,1 Мировая анимация: лучшие анимационные фильмы и режиссеры Киноведческие записки
- ↑ Мировая анимация: лучшие анимационные фильмы и режиссеры Livejournal
Արտաքին հղումներ
խմբագրել- Ruka (1965)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում