«Ձայն քարից» (անգլ.՝ Voice from the Stone), ռեժիսոր Էրիկ Դ. Հաուելի ամերիկա-իտալական արտադրության դրամատիկ թրիլեր, որը նկարահանվել է Սիլվիո Ռաֆֆոյի համանուն գրքի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան եղել է 2017 թվականի մայիսի 18-ին[1]:

Picto infobox cinema.png
Ձայն քարից
անգլ.՝ Voice from the Stone
Voice from the Stone poster.jpg
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Իտալիա
Ժանրդրամա
թրիլեր
դեդեկտիվ
Թվական2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷրիկ Դ. Հաուել
ՊրոդյուսերՍտեֆանո Գալինի
Դին Զանուկ
Տաննազ Անիսի
Սցենարի հեղինակԷնդրյու Շոու
Սիլվիո Ռաֆֆո
ԴերակատարներԷմիլիա Քլարկ
Մարտոն Չոկաշ
Կատերինա Մուրինո
Քեյթ Լինդեր
Լիզա Գաստոնի
Ռեմո Ջիրոնե
Ջամպիերո Ջուդիկա
Նիկոլե Կադեդու
Էդվարդ Դրինգ
Անտոնելա Բրիտտի
ՕպերատորՊիտեր Սայմոնիտ
ԵրաժշտությունՄայքլ Վանդհամեր
Էմի Լի
Պատմվածքի վայրՏոսկանա
ԿինոընկերությունCode 39 Films
Producer Capital Fund
Zanuck Independent
Տևողություն90 րոպե
IMDbID 1544608

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է բուժքույր Վեներիայի մասին, ով խնամում է Ջեյքոբ անունով մի տղայի, ով դադարել էր խոսել մոր հանկարածամահ լինելուց հետո: Ջեյքոբը մահացող մորը խոստում էր տվել լռել մինչ այն պահը, քանի դեռ չէր վերադարձել մոր ոգին: Վերենան սկսում է հասկանալ, որ հոգին տղայի հետ մուկն ու կատու է խաղում, որպեսզի մտնի որդու մեջ և միավորվի որդու հետ:

Դերասանական կազմԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

Ֆիլմը նկարահանումները սկսվել են 2014 թվականի նոյեմբերին Իտալիայում և ավարտվել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին: Ֆիլմը նկարահանվել է Տոսկանայում, Լացիոյում և Հռոմի Չինեչիտտա կինոստուդիայում:

2015 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Evanescence խմբի վոկալիստ Էմի Լին կկատարի ֆիլմի եզրափակիչ տիտրերի երգը: 2015 թվականի հոկտեմբերին հայտարարվել է "Speak To Me" երգի մասին: Երգը ձայնագրվել է Կալիֆոռնիայի Skywalker Ranch ընկերությունում: Երգի ձայնագրման աշխատանքներին մասնակցել է կոմպոզիտոր Մայքլ Վանդմահերը: Երգի հիման վրա նկարահանվել է տեսաձայնագրություն, որի ռեժիսորը եղել է հենց Էրիկ Հաուելը: «Երաժշտական ձայնագրությունը ստեղծվել է որպես զուգահեռ ֆիլմի նախապատմությանը, որը բոլոր կողմերից ցույց է տալիս Մալվինայի և նրա որդու միջև անսասան կապը՝ ապացուցելով, որ սերը ուժեղ է մահվանից:», - պատմել է Էմի Լին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցի ժամանակ[2]:

2016 թվականի ապրիլի 11-ին Լին, Skywalker Ranch ընկերության հետ միասին, թողարկել է ոչ երկար տեսագրություն, որտեղ կիրառվում են երգի գործիքային կատարման հատվածներ և կադրեր բուն ֆիլմից:

ՓաստերԽմբագրել

  • Վերջին 14 տարիների ընթացքում սա ռեժիսոր Էրիկ Դ. Հաուելի առաջին երկարամետրաժ նախագիծն է:
  • Գլխավոր դերի համար դիտարկվել է Մեգի Ջիլենհոլի թեկնածությունը:
  • Որպես ֆիլմի ռեժիսոր դիտարկվել է նաև Հիդեո Նակատայի թեկնածությունը[3]:

ԾանոթագրություններԽմբագրել