Հակոբ Պապիկյան

հայ հաղորդավար
(Վերահղված է Հ. Պապիկյանից)

Հակոբ Պապիկյան (հայտնի է նաև որպես Ժակ օգոստոսի 26, 1979(1979-08-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար և պրոդյուսեր։

Հակոբ Պապիկյան (Ժակ)
Ծնվել էօգոստոսի 26, 1979(1979-08-26)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մայրենի լեզուհայերեն
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունհաղորդավար և լրագրող
Աշխատանք1999-ից

1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը։ 1995-1999 թվականներին սովորել է Հայաստանի ագրարային համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում։

1998-1999 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար։ 1999 թվականին «Այգ» հեռուստաալիքով վարել է «Կինոդար» ծրագիրը։ 2003-2009 թվականներին եղել է «Ոսկե քնար» հեռուստա-ռադիոերաժշտական նախագծի հեղինակը, պրոդյուսերը և վարողը։ 2004 թվականից հանդես է գալիս տարբեր միջոցառումների, նախագծերի, համերգային, կառավարական ծրագրերի կազմապերպիչ և հանդիսավար։ 2009-2010 թվականներին հեղինակել և վարել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» համերգային նախագիծը։ 2001 թվականից աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում՝ որպես խմբագիր և հաղորդավար։ 2004-2005 թվականներին և 2009 թվականից վարում է «Կենտրոն» հեռուստաընկերության առավոտյան ծրագիրը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբ Պապիկյանի մասին AV Production կայքում
  2. «7 ՀԱՐՑ. ՀԱԿՈԲ ՊԱՊԻԿՅԱՆ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԺԱԿ». Ճամփորդ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.