Հ․ Ռ․ Խ․ (վիպակ)

(Վերահղված է Հ․ Ռ․ Խ․ից)

«Հ. Ռ. Խ.» (ռուս.՝ «Р. В. С.», «հեղափոխական ռազմական խորհուրդ», «революционный военный совет»), Արկադի Գայդարի երկրորդ վիպակը (որոշ հրատարակություններում այն կոչվում է պատմվածքը), երեխաերի համար գրված նրա առաջին ստեղծագործությունը։ Ստեղծագործության հիմքում դրված են հեղինակի դիտարկումները Ուկրաինայում 1919 թվականին[1][2]։

Հ․ Ռ․ Խ․
ռուս.՝ Р. В. С.
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ և սոցիալիստական ռեալիզմ
Ձևվեպ
ՀեղինակԱրկադի Գայդար
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1925
Հրատարակվել է1926

Սյուժե

խմբագրել

Ուկրաինայում ծավալվում է հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը։ Վերադառնում է Դիմկայի հորեղբայրը՝ Գոլովենը։ Դիմկան հասկանում է, որ նա հեռացել է Կարմիր բանակից։ Դիմկայի հայրը գտնվում է Պետրոգրադում և չի կարող օգնել իր հարազատներին։ Դիմկան գտնում է Գոլովենի թաքցրած հրացան, և Գոլովենի հաշվեհարդարից նրան փրկում է անցնող կարմիր հեծյալ ջոկատի հրամանատարը։ Դիմկան ծանոթանում է իր հասակակից, թափառաշրջիկ Ժիգանի հետ, որը եկել էր հաց ուտելու իր կնքահայր Օնուֆրիխի մոտ։ Նա իր նոր ընկերոջ հետ քննարկում է տնից փախչելու հնարավորությունը, քանի որ նրա պատճառով Գոլովենը ահաբեկում է ընտանիքին։

Տղաները սնունդ են հավաքում իրենց արշավի համար։ Նրանք իրենց թաքստոցի մոտ գտնվող գոմում գտնում են ծանր վիրավորված անծանոթի, և Դիմկան ճանաչում է իրեն հաշվեհարդարից փրկած հրամանատարին։ Տղաները օգնում են անծանոթին, Դիմկան քահանայից յոդ է ստանում նրա վերքերը մշակելու համար։ Դիմկան ցանկանում է գնալ Պետրոգրադ՝ հոր մոտ, հրամանատարը խոստանում է նրա համար անցագիր գրել։ Քահանան գնում է Դիմկայի մոր մոտ, խաբեությունը բացվահայտում է, կասկածներ են արթնանում Գոլովենի մոտ։ Նա հետևում է տղաներին, բայց Ժիգանին հաջողվում է փախչել։ Ժիգանից տեղեկանալով, որ կարմիրները քաղաքում են, վիրավոր հրամանատարը նրան փոխանցում է գրություն՝ «Հ․ Ռ․ Խ․»։ Ժիգանը շտապում է քաղաք՝ երկու անգամ բախվելով զինված «կանաչների» հետ։ Ջոկատներից մեկում Գոլովենն է։

Ժիգանը հասնում է կարմիրների շտաբ, նրանք անմիջապես ջոկատ են ուղարկում հրամանատարին փրկելու համար։ Այդ ժամանակ «կանաչները» Գոլովենի հետ միասին խուզարկում են ցախանոցը, Դիմկան հրաժարվում է լքել հրամանատարին։ Հայտնվող կարմիրները ցրում են «կանաչներին»։ Կարմիրները Դիմկայի ընտանիքին ուղարկում են Պետրոգրադ, իսկ Ժիգանին տրամադրում են զինանշանի կնիքով փաստաթուղթ, որում ասվում է, որ նա «տարր է, որն ապացուցել է իր հեղափոխականությունը»։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Հավանաբար, «Հ. Ռ. Խ.» վիպակի ստեղծման գաղափարը Գայդարի մոտ ծնվել է դեռ բանակում ծառայելու ժամանակ։ Գրողի առաջին՝ «Պարտությունների և հաղթանակների օրերին» վիպակի ձեռագրում գտնվել է մի փոքրիկ հատված, որը գրեթե սկզբնական տարբերակով ընդգրկվել է նոր ստեղծագործության մեջ[1][2]։ Իսկ պատմվածքն ավարտվել է Լենինգրադում մոտավորապես 1924 թվականի վերջին-1925 թվականի սկզբին[2]։

Առաջին հրատարակությունը տեղի է ունեցել 1925 թվականին Լենինգրադի «Զվեզդա» ամսագրի երկրորդ համարի էջերում։ Այդ հրատարակությունում կրճատված ստեղծագործության ժանրը խմբագիրների կամքով դարձել է պատմվածքը[2]։ Երկրորդ անգամ պատմվածքը հրատարակվել է Պերմի տեղական «Զվեզդա» թերթում 1926 թվականի ապրիլին։ 1926 թվականի փետրվարի 24-ին Գայդարը «Պերմկնիգի» խմբագրական-հրատարակչական բաժնի հետ կնքել է պայմանագիր, որում նշվել է[3]

  Ընկ. Գայդար-Գոլիկովը պարտավորվում է ներկայացնել... մինչև 1926 թվականի մարտի 6-ը, տպագրության համար ամբողջությամբ պատրաստ իր աշխատանքը, որը կոչվում է «Հեղռազմխորհուրդ»՝ այն «Զվեզդա» թերթում տպագրելու և «Պերմկնիգա» հրատարակությամբ առանձին գրքույկով վերահրատարակելու իրավունքով, ոչ ավելի, քան 7000 օրինակ տպաքանակով։
 

Այնուհետև Գայդարն իր պատմվածքն առաջարկել է պետական հրատարակչությանը, և այն լույս է տեսել որպես առանձին գիրք 1926 թվականի հունիսին (իսկ հետո՝ 1930 թվականին)՝ տեքստի աղավաղմամբ։ Գայդարը վրդովվել է խմբագրության կամայականությունից և զայրացած նամակ է գրել «Պրավդա» թերթի խմբագրությանը (հրատարակվել է 1926 թվականի հուլիսի 16-ին)[4]

  Երեկ ես տեսա իմ «Հ․ Ռ․ Խ» գիրքը՝ երիտասարդների համար նախատեսված վիպակը (Պետհրատ)։ Այս գիրքը հիմա ես չեմ կարող անվանել իմ սեփականը և չեմ ուզում։ Այն «լրացվել է» ինչ-որ մեկի հնարանքներով, հարմարեցված բարոյախոսություններով, և այժմ այն ամենաշատն է այն «փսլնքոտ նրբությունը», որի լիակատար բացակայությունը պետական հրատարակիչների կողմից այդքան գովերգվում էր վիպակն ընդունելիս։ Քաղցրությունը, պիոների անվան տակ կեղծելը և կեղծիքը նայում են նրա յուրաքանչյուր էջից։ Այս կերպ «մշակված» գիրքը ծաղր է մանկական գրականության նկատմամբ և ծաղր նրա հեղինակի նկատմամբ։
 

Վերջին հրապարակումից հետո սկսվեց աշխատանքը հենց երեխաներին ուղղված պատմվածքի վրա։ Գայդարի ուղղած ստեղծագործության տեքստը լույս է տեսել 1934 թվականին Դետգիզում և դրանից հետո ոչ մի անգամ չի խմբագրվել[1][2]։

Ի սկզբանե Գայդարը վիպակը գրել է ոչ թե մանուկ ընթերցողի, այլ մեծահասակի համար, ինչի մասին խոսում են և բնագրի շատ դրվագներ, և գրողի ընկերների դիտողությունը[2][5]

  Մեր հիշողության մեջ... Գայդարի ոչ մի խոսակցություն չի պահպանվել «Զվեզդա»-ի խմբագրությունից ընկերների հետ, ոչ էլ նույնիսկ նրա գոնե մեկ ակնարկ այն մասին, որ նա «Հ․ Ռ․ Խ․»-ը համարում էր վիպակ կամ պատմվածք երեխաների համար։

Կաղապար:Բա

 

Վիպակի նշանակությունը Գայդարի ստեղծագործության մեջ

խմբագրել

Գայդարի գրական գործունեության մեջ «Հ․ Ռ․ Խ» պատմվածքը կարևոր դեր է խաղացել, ինչը հասկանում էր ինքը՝ հեղինակը։ Այս ստեղծագործության հետ սկսել է ձևավորվել գրողին հատուկ գեղարվեստական լեզու՝ պատանի ընթերցողի հետ շփվելու համար, ինչը թույլ է տվել արձագանք գտնել նրանց սրտերում[1]։

«Հ․ Ռ․ Խ»-ում հեղինակի կողմից առաջին անգամ օգտագործվել է կաղապար, որը հետագայում կրկնվել է նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում։ Գլխավոր հերոսը՝ տղան (որպես տարբերակ, ընկերներ-տղաներ), օգնում է մեծահասակներին (առավել հաճախ զինվորական համազգեստով), հաղթահարում է վախը, բախվում մահվան հետ։ Նա «կարմիրների» կողմն է։ Պատմվածքի իրադարձությունները կապված են դարաշրջանի գլխավոր իրադարձությունների հետ՝ հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, ինդուստրացում, ապագա պատերազմի նախապատրաստում[6]։

Էկրանավորում

խմբագրել

Վիպակի հիման վրա նկարահանվել է «Ասք կազակ Գոլոտայի մասին» (ռուս.՝ «Дума про казака Голоту», 1937) գեղարվեստական ֆիլմը։ Ռեժիսոր Ա. Զ. Մորոզի կողմից բեմադրվել է նաև «Հ․ Ռ․ Խ․» գեղարվեստական ֆիլմը, որը Էկրան Է բարձրացել 1977 թվականի հունվարի 1-ին[7].

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Т. А. Гайдар, примечания // А. П. Гайдар Лесные братья. Ранние приключенческие повести. — Москва: Правда, 1987
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Никитин А. «Дорогою поисков»
  3. ЦГАЛИ. Ф.1672. Оп.2. Д.25. Л.1.
  4. Самоделова Е. А. Повести и рассказы Аркадия Гайдара как отражение эпохи Արխիվացված 2020-11-24 Wayback Machine.
  5. Гинц С., Назаровский Б. Аркадий Гайдар на Урале. — Пермь, 1968. — С. 166.
  6. Алексеев А. (2019 թ․ հունվարի 22). «Недоучка, гений, злодей». www.kommersant.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  7. «R.V.S. (1977)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.