Հևիզ-Բալատոն (օդանավակայան)
Հևիզ-Բալատոն օդանավակայան, նախկինում հայտնի է եղել որպես Սարմելեկ միջազգային օդանավակայան (հունգ.՝ Sármellék Nemzetközi Repülőtér): Համարվում է միջազգային օդանավակայան Հունգարիայում, գտնվում է Բալատոն լճի մերձակայքում՝ արևմտյան ուղղությամբ։
Հևիզ-Բալատոն | |||
---|---|---|---|
IATA: SOB – ԻԿԱՕ: LHSM | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | հանրային | ||
Սեփականատեր/Օպերատոր | Հևիզ-Բալատոն | ||
Կոորդինատներ | <maplink>: Couldn't parse JSON: Syntax error HGЯO
|
Պատմություն
խմբագրել1940-ական թվականներին այստեղ գտնվել է Հունգարիայի ռազմական օդանավակայանը։ Այն գործել է մինչև 1960-ական թվականները։ Սարմելեկ միջազգային օդանավակայանը գործել է որպես հանրային օդանավակայան 1991 թվականից, 2002 թվականի մայիսի15-ին դարձել է Հունգարիայի երկրորդ միջազգային օդանավակայանը։ Օդանավակայանը պատկանում է տեղի կառավարական մարմիններին։
Ֆինանսական խնդիրների պատճառով օդանավակայանը փակվել է 2008-09 թվականների ձմռանը, բայց դա ժամանակավոր էր։ Օդանավակայանը ուներ նոր գնորդ[1], և 2010 թվականի ապրիլին այն վերաբացվում է, հաջորդ երկու ձմեռներին այն կրկին փակ է եղել, բայց 2011 և 2012 թվականների գարնանային և ամառային ամիսներին կրկին վերաբացվում է։ Թռիչքները կրկին սկսվում են 2012 թվականի ապրիլի 14-ից։
2012 թվականին օդանավակայանը ստացավ նոր անվանում, ապրիլից այն հայտնի էր՝ Հևիզ-Բալատոն օդանավակայան անունով։
Ստատիստիկա
խմբագրելՏարի | Ուղևորներ[2] | Փոփոխություն |
---|---|---|
2004 | 21 077 | n/a |
2005 | 25 932 | +23% |
2006 | 63 627 | +145,34% |
2007 | 105 697 | +66,11% |
2008 | 102 131 | −3,37% |
2009 | 15 075 | −85,23% |
2010 | 14 828 | −1,63% |
2011 | 18 191 | +22,68% |
2012 | 18 831 | +3,51% |
2013 | 25 015 | +32,84% |
2014 | 28 588 | +14,28% |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Blazej, Jan (January–February 2010). «Balaton Airport Closure». Airports of the World (27): 14. ISSN 1747-4396.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|journal=
- ↑ «Repülőterek forgalmi adatai (2004-2014)» (Hungarian). KSH. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հևիզ-Բալատոն (օդանավակայան)» հոդվածին։ |