Հրեշտակի խաղը (վեպ)

Կառլոս Ռուիս Սաֆոնի վեպը

«Հրեշտակի խաղը» իսպանացի (կատալոնացի) գրող Կառլոս Ռուիս Սաֆոնի 2008 թվականին լույս տեսած վեպն է, որն ընթերցողների կողմից արժանացել է ջերմ ընդունելության։

Հրեշտակի խաղը
El juego del ángel
ՀեղինակԿառլոս Ռուիս Սաֆոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրթրիլեր և միստիկական գրականություն
Բնօրինակ լեզուիսպաներեն
Ստեղծման տարեթիվ2008
Նկարագրում էԲարսելոնա
ՇարքThe Cemetery of Forgotten Books?
ՆախորդՔամու ստվերը
ՀաջորդԵրկնքի բանտարկյալը
Երկիր Իսպանիա
ՀրատարակիչGrupo Planeta և Weidenfeld & Nicolson
Հրատարակման տարեթիվապրիլ 2008
ԳՄՍՀ978-84-08-08118-0
OCLC495314156 և 221865947

Վեպի սյուժեն խմբագրել

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի 20-ական թվականներին Բարսելոնայում։ Գլխավոր հերոսն է երիտասարդ գրող և լրագրող Դավիթ Մարթինը, որն իր ամենօրյա հացն վաստակում է դետեկտիվ ժանրին պատկանող թերթոն վեպերի հրատարակմամբ։ Երիտասարդ գրողի առաջին գրական լուրջ փորձը անհաջողության է մատնվում։ Դրանից հետո փարիզաբնակ հրատարակիչ Անդրեաս Կորելլիի կողմից առաջարկվում է Դավիթ Մարթինին օգնություն, եթե նա ստեղծի նոր կրոն։ Այս պահից սկսվում է վեպի սրընթաց և հետաքրքրաշարժ զարգացումը։ Կառլոս Ռուիս Սաֆոնն իր այս վեպում մեծ ուշադրություն է դարձնում անձի կրոնական գիտակցության և ընկալման զանազան կողմերի բացահայտմանը։ Այս առումով ըստ որոշ ուսումնասիրողների Սաֆոնի «Հրեշտակի խաղը» և Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպերի միջև կարելի է տեսնել մի շարք ընդհանրություններ։

Արտաքին հղումներ խմբագրել