Հրատարակչական հատկորոշում

Հրատարակչական հատկորոշում, հրատարակության բնագրին ուղեկցող փաստաթուղթ, որտեղ շարադրվել են բնագիրը տպագրելու անհրաժեշտ ցուցումները։

Հրատարակչական հատկորոշման մեջ տրվել են տեխնիկական ցուցումներ բնագրի շարվածքի եղանակի, տառատեսակի և տառաչափի, հիմնական և լրացուցիչ տեքստերի, նկարների, վերնագրերի, աղյուսակների, բանաձևերի, ինչպես նաև շարվածքի չափի, միջտողային բացատի, պարբերության մեծության և էջկապի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև տպագրության եղանակի, թղթի տեսակի, կազմարարաբրոշյուրավորման գործընթացների՝ քաղի, կարի, գրքի բլոկի մշակման, կազմանյութի և անհրաժեշտ այլ աշխատանքների յուրահատկությունները։ Բնագրի պատրաստման արդի՝ էլեկտրոնային եղանակի պայմաններում հրատարակչական հատկորոշումը պահպանվել է միայն կազմարարաբրոշյուրավորման մասով, մնացածը կատարվում է հրատարակչությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։