Բացել գլխավոր ցանկը

Հրաչյա Պետրոսյանց

հայ պատմաբան

Հրաչյա Տիգրանի Պետրոսյանց (ծնվել է 1977օգոստոսի 26-ին, Ապարանում), Արցախյան ազատամարտի մասնակից, ռազմական փորձագետ։

Հրաչյա Պետրոսյանց
Ծնվել էօգոստոսի 26, 1977(1977-08-26) (41 տարեկան)
ԾննդավայրԱպարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1977 թ. օգոստոսի 26-ին, Ապարան քաղաքում։ 1993 թ. ավարտել է Ապարանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1994 թ.՝ գերազանցությամբ՝ Երևանի պոլիգրաֆ տեխնիկական ուսումնարանը, 1997 թ.` Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումը, 2000 թ.` ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ի համազորային-շտաբային հրամանատարական ֆակուլտետը, 2001 թ.` զինված բախումների հրահանգչի դասընթացը, 2004 թ.` գերազանցությամբ՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիայի սպաների վերապատրաստման «Վիստրել» ուսումնական կենտրոնի դասախոսների վերապատրաստման դասընթացը, 2009 թ.` Գերմանիայում ՆԱՏՕ-ի ակադեմիայում դասախոսների դասընթացը։ 1994-1996 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։

Գիտական աշխատանքի ոլորտԽմբագրել

Աշխատում է լեռնային պայմաններում մարտական գործողություններ վարելու մարտավարության մեթոդիկայի մշակման ուղղությամբ։ Գիտական մամուլում հրատարակել է իր մշակումներին վերաբերող հոդվածներ, հանդես է եկել գիտական զեկուցումներով։ Հոր՝ պատմաբան Տիգրան Պետրոսյանցի հետ համատեղ հրատարակել է հայ ժողովրդի ռազմական պատմության վերաբերյալ գրքեր։

1994 թ. կամավոր մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին։

Հրատարակած գրքերԽմբագրել

  1. Հայրենիքի համար (համահեղինակ Տիգրան Պետրոսյանց)։ Երևան, 2001 թ., 128 էջ։
  2. Տիգրան Հայազն, կենսամատենագիտություն (համահեղինակ՝ Աիդա Ադամյան)։ Երևան, 2006 թ., 118 էջ։
  3. 200 հայ զորավարներ (համահեղինակ՝ Տիգրան Պետրոսյանց)։ Երևան, 2011 թ., 196 էջ։
  4. Հայոց հաղթանակները մաս 1 (բառարանի համահեղինակ): ե։, 2009 թ.:
  5. Հայոց հաղթանակները մաս 2 (բառարանի համահեղինակ): ե։, 2010 թ.:]
  6. Հայոց հաղթանակները մաս 3 (բառարանի համահեղինակ): ե։, 2011 թ.:
  7. Հայոց հաղթանակները մաս 4 (բառարանի համահեղինակ): ե։, 2011 թ.:
  8. Generic Officer Professional Military Education REFERENCE CURRICULUM (համահեղինակ)։ Germany, PfP consortium 2011

ՀոդվածներԽմբագրել

  1. Կրակային դարանների կիրառումը տեղային պատերազմների ժամանակ։ Երևան, "Հայկական բանակ", 2003 թ., 1-2, էջ՝ 92-96։

ՊարգևներԽմբագրել

  • ՀՀ Մարտական ծառայության մեդալ (2007 թ.)։
  • ՀՀ ՊՆ "Անբասիր ծառայության" 2-րդ աստիճանի մեդալ (2012 թ.)։
  • ՀՀ ՊՆ "Անբասիր ծառայության" 1-ին աստիճանի մեդալ (2011 թ.)։
  • ՀՀ ԶՈՒ 20-ամյակի հուշամեդալ (2012 թ.)։
  • Զորավար հիմնադրամի Հայ ազգի վրիժառու բազուկ մեդալ (2015 թ.)։
  • ՀՀ Մարտական գործողության մասնակցի կրծքանշան (1997 թ.)։