Հրաչյա Դեմիրճյան
քաղաքական գործիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Արշակի Դեմիրճյան (մայիսի 1, 1899[1], Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1923)։
Հրաչյա Դեմիրճյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1899[1] |
Ծննդավայր | Ալափարս, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ (1936)[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
1923 թվականից արհմիութենական աշխատանքներ է կատարել Երևանում, Լենինականում (այժմ՝ Գյումրի), Ղափանում։ 1930-1933 թվականներին եղել է ՀԱՄԽ-ի նախագահ, 1933-1934 թվականներին՝ ՀԿ(բ)կ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար։ 1936 թվականին ավարտել է ՀԿ(բ) կ ԿԿ-ի մարքսիզմ-լենինիզմի դասընթացները (Մոսկվա), ապա աշխատել որպես ՀԿ(բ) կ Կոտայքի շրջկոմի առաջին քարտուղար։ Ընտրվել է ՀԿ(բ) կ ԿԿ բյուրոյի, ՀԿ(բ) կ Անդրերկրկոմի, Անդրֆեդերացիայի, ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 342)։ |