Հրաչիկ Վարդանյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչիկ Եղիշեի Վարդանյան (մայիսի 29, 1929(1929-05-29), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական և պետական աշխատող, բժշկական գիտությունների թեկնածու (1972), ԽՄԿԿ անդամ (1953), ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր։

Հրաչիկ Վարդանյան
Ծնվել էմայիսի 29, 1929(1929-05-29) (94 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Եղիշե Վարդանյան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Խորհրդային կուսակցական և պետական աշխատող Եղիշե Վարդանյանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը (19541954 թվականից եղել է Արթիկի շրջսովետի գործկոմի առողջապահության բաժնի վարիչ, այնուհետև նույն շրջանի գլխավոր բժիշկ, 1959 թվականից՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության կուրորտասանատորիական գլխավոր վարչության պետի տեղակալ, 1960 թվականից՝ Երևանի պրոֆեսոր Յոլյանի անվան կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ։ 1962 թվականից՝ ՀԿԿ ԿԿ վարչության մարմինների բաժնի հրահանգիչ, 1963 թվականից՝ Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ 1973 թվականից եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարիչ։ 1976-1981 թվականներին՝ ՀԿԿ ՎՀ-ի անդամ, 1981 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամության թեկնածու, ՀԽՍՀ IX-XI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի Նախագահության անդամ։ 1991-1994 թվականներին եղել է ՀՀ պետեկամուտների ծառայության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։ 1990 թվականից՝ ԽՍՀՄ անհատական թոշակառու[1]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» (2) շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320