Հրաշքների սեզոն (ֆիլմ, 1985)
«Հրաշքների սեզոն» (ռուս.՝ «Сезон чудес»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչը Սերգեյ Աբրամովի «Потому что потому» վեպի հիման վրա 1984 թվականին[1]։ Պրեմիերան կայացել է 1985 թվականի օգոստոսի 26-ին։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | երաժշտական ֆիլմ |
Թվական | 1985 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Յունգվալդ Խիլկևիչ |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Ալեքսանդրովիչ Աբրամով |
Դերակատարներ | Արունաս Ստորպիրշտիս և Լարիսա Շախվորոստովա |
Օպերատոր | Գենադի Կարյուկ |
Երաժշտություն | Յուրի Չերնավսկի |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 86 րոպե |
Սյուժե
խմբագրելՆկարիչ Վադիմ Տավրովն զգում է, որ պետք է փոխի միջավայրն ու գտնի ոգեշնչման նոր աղբյուրներ և հանգստանա քաղաքային կյանքից։ Նա մեկնում է մի բնակավայրը, որտեղ հանգստանում են կրկեսի արտիստները և նրանց ընտանիքների անդամները։ Վադիմի ընկերոջ տունը, որտեղ նա կանգ է առնում, բնակեցված է առասպելական արարածներով և այնտեղ հրաշքներ են տեղի ունենում։ Այնտեղ չեն դադարում երաժշտություն, պարերն ու զվարճանքը։ Սկզբում նկարիչը փորձում է առանձնանալ, բայց անմաքուր ուժը թափանցում է փակ դռների ու պատուհանների միջով։ Վադիմին մնում է միայն միանալ այդ տոնակատարությանը։ Նախկինում Վադիմը մասնագիտացել էր նատյուրմորտների վրա, բայց հիմա որոշում է փոխել մասնագիտացումը։ Կրկեսի արտիստների շարքում նկարիչը գտնում է հմայիչ Տայային՝ իր նոր նկարի հերոսուհուն։
Ֆիլմը նկարահանվել է տեսահոլովակի ձևաչափով։
Դերերում
խմբագրել- Արունաս Ստորպիրշտիս – Վադիմ Տավրով (հնչյունավորել է Ալեքսանդր Բելյավսկին)
- Լարիսա Շախվորոստովա – Տայա
- Բորիս Շուվալով – Օլեգ
- Դենիս Կալաշնիկով – Կոնստանտին
- Բորիս Մոիսեև – պարող (հնչյունավորել է Իգոր Յասուլովիչը)
- Լարի Խիտանա – թխահեր պարուհի («Էքսպրեսիա» տրիո, հնչյունավորել է Ինգա Տրետյակովը)
- Լյուդմիլա Չեսնուլյավիչյուտե – շիկահեր պարուհի («Էքսպրեսիա» տրիո)
- Իգոր Դմիտրիև – Իգոր Բորիսովիչ, հյուր, արվեստաբան
- Յուրի Դուբրովին – հյուր Վադիմի տանը
- Օլեգ Բելով – հյուր Վադիմի տանը
- Վալենտինա Իվաշևա – Վադիմի մայրը
- Նատալյա Մարտինսոն – Տանյա, Վադիմի քույրը
- Յուրի Ռուդչենկո – Վիկտոր Վիկտորովիչ, Վադիմի ընկերը
- Իննա Ուլյանովա – Ուլյանովա, Վադիմի մոր ընկերուհին
- Ինգա Տրետյակովա – Իրոչկա
- Իվան Ագապով – Ալեքսեյ
- Երաժշտական համարները կատարում են․
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչ
- Սցենարիստ՝ Սերգեյ Աբրամով
- Օպերատոր՝ Գենադի Կարյուկ
- Կոմպոզիտոր՝ Յուրի Չերնավսկի
- Երգերի հեղինակ՝ Լեոնիդ Դերբենյով
- Նկարիչ՝ Իգոր Բրիլ
- Բալետմայստեր՝ Բորիս Մոիսեև
- «Էքսպրեսիա» տրիո
Երգեր ֆիլմում
խմբագրել- «Спокойные рассветы, спокойные закаты», կատարում է Միխայիլ Բոյարսկին
- «Что с нами будет...», կատարում է Միխայիլ Բոյարսկին
- «Белая дверь», կատարում է Ալլա Պուգաչովան
- «Робинзон», կատարում է Ալլա Պուգաչովան
- «Трёхголовый дракон», կատարում է Միխայիլ Բոյարսկին
- «Отражение в воде», կատարում է Ալլա Պուգաչովան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий и Наталия Юнгвальд-Хилькевич За кадром. — М.: Центрполиграф, 2000. — (Наше кино). — ISBN 5-227-00627-X
Արտաքին հղումներ
խմբագրել- Рецензия и обзор фильма на сайте Кинотеатр.ру
- А. Спирин. «Будем взаимно талантливы». Интервью с Георгием Юнгвальд-Хилькевичем // Московский комсомолец. — 1985. — № 10 марта. — ISSN 1562-1987.
- «Հրաշքների սեզոն» ֆիլմը Օդեսայի կինոստուդիայի պաշտոնական կայքում