Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Ռաֆիկի Պողոսյան (փետրվարի 1, 1953(1953-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիվանագետ, Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Հրանտ Պողոսյան
Ծնվել էփետրվարի 1, 1953(1953-02-01) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիվանագետ

Կրթություն խմբագրել

  • 1970-1975 թթ. սովորել և ավարտել էՄ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ։
  • 1982 թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան (կիրառական մաթեմատիկայի ու կիբեռնետիկայի գծով) Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1975-1976 թթ. - Մոսկվայի պետական համալսարանի ստաժոր-դասախոս։
  • 1976-1991 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ասիստենտ, ապա՝ դոցենտ։
  • 1987-1996 թթ. - Հյուրընկալվող պրոֆեսորի կարգավիճակով դասախոսել է Ճապոնիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։
  • 1989-1991 թթ. - Երևանի Որակավորման բարձրացման միջոլորտային ինստիտուտի դոցենտ։
  • 1991-2012 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի դոցենտ, պրոֆեսոր, մաթեմատիկայի և հաշվողական գիտությունների ամբիոնի վարիչ։
  • 1992 թվականից - Ճապոնիայի բազմարժեք տրամաբանության գիտական միության հոգաբարձու։
  • 2000-2011 թթ. - Միտակայի քաղաքապետարանի «Միջազգայնացման համայնքային կլոր սեղանի» կոմիտեի անդամ, ապա՝ համանախագահ։
  • 2000 թվականից - Ճապոնիա-Հայաստան միության հոգաբարձուների խորհրդի անդամ։
  • 2001-2005 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի բարձրագույն դպրոցի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան։
  • 2004 թ. - Միտակայի միջազգային կապերի զարգացման ընկերության հոգաբարձու։
  • 2004-2010 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ճապոնիայի հարցերով։
  • 2007-2008 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան։
  • 2008-2012 թթ. - Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի բարձրագույն դպրոցի ղեկավար։
  • 2010-2012 թթ. - Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդական։
  • 2011-2012 թթ. - Global Leadership Studies-ի հիմնադիր տնօրեն։
  • 2011 թվականից - Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձու։
  • 2012 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]
  • 2014 թ. հունվարի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ճապոներեն լեզուներին։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հրանտ Պողոսյան

8 մայիսի 2012 - 16 փետրվարի 2021
Հաջորդող
Արեգ Հովհաննիսյան
Նախորդող
Արմեն Սարգսյան
Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հրանտ Պողոսյան

21 հունվարի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել