Հրանտ Մարանջյան

հայ մաթեմատիկոս

Հրանտ Բաբկենի Մարանջյան (հոկտեմբերի 12, 1939(1939-10-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2020(2020-03-14), Երևան, Հայաստան), մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ՝ 2010 թվականից)։

Հրանտ Բաբկենի Մարանջյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1939(1939-10-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 14, 2020(2020-03-14) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1963-1965 թվականներին աշխատել է ԵՊԻ-ում, 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում (1993 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկագիտության և ավտոմատացման ինստիտուտ), 1986 թվականից՝ գիտական գծով փոխտնօրեն, միաժամանակ՝ 1969-1971 թվականներին դասավանդել է ԵՊԻ-ում, 1971 թվականից՝ ԵՊՀ-ում։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի (ՀՄ) անդամ
  • Համակարգչային մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery) մասնագիտական անդամ, 2001
  • Ամերիկյան մաթեմատիկների հասարակության (American Mathematical Society) աֆիլյանտ անդամ, 2005
  • Հայաստանի մաթեմատիկական ընկերության անդամ, 1993
  • Էլեկտրոնային և էլեկտրոնիկական ճարտարագետների միության անդամ, 2002

ԳործունեությունԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են հավանականային ինքնաշխատ սարքերին, ալգորիթմների տեսությանը, անլուծելիության աստիճաններին, Կոլմոգորովի և ծավալային բարդություններին, Ընդհանուր տեսքի ռեկուրսիվ հավասարումներին, ծրագրերի ավտոմատ սինթեզին և օպտիմիզացմանը։ Հատկապես առանձնանում են Կոլմոգորովի բարդության տեսությանը վերաբերող աշխատանքները։ Այդ աշխատանքները կարևորագույններից են վերոհիշյալ ոլորտում։ Դիտարկվել են մինիմալ ինդեքսները լրիվ և նախալրիվ համարակալություններում և այդպիսի ինդեքսների բազմությունների հատկությունները։ Մասնավորապես, լուծված է Ա. Մեյերի հայտնի խնդիրը մինիմալ ինդեքսների (գլխավոր համարակալություններում) բազմությունների m-աստիճանների մասին, ինչպես նաև այդ խնդրի ընդհանրացումը մի շարք այլ հանգեցումների վերաբերյալ։ Ապացուցված է այնպիսի գլխավոր համարակալությունների գոյությունը, որոնց մինիմալ համարների բազմությունները մի շարք հանգեցումների վերաբերյալ լրիվ են։

Հ. Մարանջյանը առաջինն է, ով հետազոտել է ընդհանուր տեսքի էքստենսիոնալ ռեկուրսիվ հավասարումները։ Գտնվել է ընդհանուր տեսքի էքստենսիոնալ ռեկուրսիվ հավասարումների լուծումների գոյության անհրաժեշտ և բավարար պայմանը։ Ընդհանուր տեսքի ինտենսիոնալ ռեկուրսիվ հավասարումները հետազոտելիս, ստացվել է նմանատիպ արդյունք։

Հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածների և 9 միջազգային արտոնագրերի։ Հեղինակ է ալգորիթմների տեսության բուհական ոսումնական ձեռնարկի և համահեղինակ՝ 3 բուհական ուսումնական ձեռնարկի։ Հեղինակ է 5 գրքի (այդ թվում՝ Դանիայում տպագրված գրքի[1]։

ԱշխատանքներԽմբագրել

  1. Г.Б. Маранджян, О некоторϼх свойствах асимптотически оптимальных рекурсивнϼх функций, Математика, Известия АН Армянской ССР, т. 4, No. 1, с. 3-22, 1969.
  2. Г.Б. Маранджян, Иерархии рекурсивных функций и асимптотическая оптимальность, Доклады АН Армянской ССР, XLVIII (4), с. 193-197, 1969.
  3. Г.Б. Маранджян, О строго эффективной иммунности стержней аддитивно оптимальных рекурсивных функций, Математика, Известия Академии Наук Армянской ССР, VII(6), с.391-398, 1972.
  4. Г.Б. Маранджян, Об алгоритмах минимальной сложности, Доклады Академии Наук СССР, т. 213, вып. 4, с. 787-789, 1973.
  5. Г.Б. Маранджян, О сложности представлений натуральных чисел с помощью рекурсивных функций, Исследования по теории алгорифмов и математической логике, Вычислительный Центр Академии Наук СССР, с. 42-96, 1973.
  6. Г.Б. Маранджян, C-степени минимальных индексов алгоритмов, Математика, Известия Академии Наук Армянской ССР, XII (2), с. 130-137, 1977.
  7. H.B. Marandjian, On the sets of minimal indices of portal recursive functions, Mathematical Foundations of Computer Science, pp. 372–374, Springer-Verlag, Berlin, Heidelberg, 1979.
  8. H.B. Marandjian, Minimal Indices in Precomplete Numberings, MTA SZTAKI Tanulmányok, vol. 202, pp. 99–106, MTA SZTAKI, Budapest, 1987.
  9. H.B. Marandjian, General Form Recursive Equations I, in: Computer Science Logic. Selected Papers, Lecture Notes in Computer Science, vol. 933 , pp. 501–511, Springer, Berlin, Heidelberg, 1995.
  10. H.B. Marandjian, On General Form Intensional Recursive Equations II, Proc. Int. Conf on Computer Science and Information Technologies, pp. 29–31, 1997.
  11. H.B. Marandjian, Fixed Points and General Form Recursive Equations, Fixed Points in Computer Science. Paris, P-12, 2000.
  12. H.B. Marandjian, General Form Recursive Equations and Recursive Term Unification, Fixed Points in Computer Science. Paris, P-12, 2001.
  13. H.B. Marandjian, On Computable Solutions to Functional Equations. Computer Science and Information Technologies, pp. 20–22, 2011.
  14. H.B. Marandjian, Selected Topics in Recursive Function Theory in Computer Science, DTH, Lyngby, 1990, 92 pages.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007