Հրանտ Հակոբյան (նկարիչ)

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Ստեփանի Հակոբյան (1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1989), հայ նկարիչ։

Հրանտ Հակոբյան
Ծնվել է1915
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1989
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին մասնակցելուց հետո մինչև 1945 թվականն աշխատել է որպես նկարիչ Անդրկովկասի զինվորակական շտաբում։ 1945-1952 թվականներին աշխատել է Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի և Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թատրոններում որպես դեկորատոր, որտեղ ձևավորել է «Բոռը», «Աղջիկները»։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

Գլխավոր գործերից են՝

  • «Ձորագետի կիրճը»
  • «Հերհեր»
  • «Կուրթանի ձորը»
  • «Այրիվանք»
  • «Ժայռերը Սևանում»
  • «Պուշկինյան լեռնանցք»
  • «Արագածն Այղր լճից»
  • «Լոռի»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Հրանտ Հակոբյանի աշխատանքներից ՀԱՊ-ում