Հրազդան Թոքմաջյան
Հրազդան Թոքմաջյան (հունվարի 18, 1961[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ, արվեստաբան։
Հրազդան Թոքմաջյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1961[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, բեմանկարիչ և արվեստագետ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1961 թվականի հունվարի 18-ին, Գյումրիում։ 1980 և 1985 թվականներին ավարտել է համապատասխանաբար Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը և Խ. Աբովյանի անվան մանկավարժական գեղանկարչության բաժնի ինստիտուտը[2]։ 1990-ական թվականներին տեղափոխվել է Հալեպ (Սիրիա)։
Ստեղծագործական կյանք
խմբագրել1988-1990 թվականներին աշխատել է Գյումրու «Առասպել» դպրաթատրոնում` որպես գլխավոր նկարիչ։
Հալեպ տեղափոխվելուց հետո, 1993 թվականին աշխատանքի է անցել Սարյան ակադեմիայում` որպես գեղանկարիչ և բեմանկարիչ։ Իսկ արդեն 1995 թվականին Հալեպում Հրազդան Թոքմաջյանը «Պետրոս Ադամյան» թատերախմի համար ձևավորել է բեմադրություններ, նաև` բեմադրությունների ծրագրեր և ազդագրեր։
Հրազդան Թոքմաջյանը Մարաշի ասեղնագործության արվեստը երկար ուսումնասիրելուց հետո հրատարակության է պատրաստել «Մարաշի ասեղնագործությունը» պատկերազարդ ուսումնասիրությունը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թվականին, Հայաստանի Ազգային ակադեմիայում, իսկ ցուցանմուշները ցուցադրվել են Երևանի պատմության թանգարանում։
2015 թվականին տեղի է ունեցել մեկ այլ գրքի` «Այնթապի ասեղնագործությունը» աշխատության շնորհանդեսը[3] և Մատենադարանում կազմակերպվել է նմուշների ժամանակավոր ցուցադրություն[4]։
Ձևավորած ներկայացումներ
խմբագրել- «Ղողանջ հուսո»
- «Կիկոսի մահը»
- «Մոխրիկը»
- «Եզովպոս»
- «Խելագար օր»
- «Ատամնաբույժն արևելյան»
- «Փրկենք նոր տարին»
- «Կյանքը դռներու ետին»
- «Սիրո մեղեդիներ»
- «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»
- «Հե՜յ, ջան շաշաստան»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://bnorran.am/?p=507
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, 2011, Երևան, էջ 12-13
- ↑ Լույս է տեսել «Այնթապի ասեղնագործությունը» գիրքը` Ռիտա Սարգսյանի առաջաբանով
- ↑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԱՅՆԹԱՊԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ