Հրազդանմեքենա ՓԲԸ, Հրազդանմաշ փակ բաժնետիրական ընկերություն։ Կազմակերպվել է 1994 թվականին՝ 1993 թվականին ստեղծված նույնանուն ԱՄ-ի հիմքի վրա։ Ներառում է Երևանի «Գոհար», «Էլբրուս», «Ռադիոնախագիծ», Գորիսի «Գեմա», Մարտունու «Անի» և «Սիգմա», Աբովյանի «Հատիս», Հադրութի (ԼՂՀ) «Գտիչ», Տավուշի «Ուտիք» բաժնետիրական ընկերությունները և Երևանի «Տեխնոմարկետ» դուստր ձեռնարկությունը։ Համատեղ ձեռնարկություններ է հիմնադրել Իրանի Իսլամական Հանրապետության, նախկին Հարավսլավիայի պետությունների, Ուկրաինայի համապատասխան ընկերությունների հետ։ Արտադրում է շինինդուստրիայի միջոցներ, գյուղատնտեսության փոքր մեքենայացման գործիքներ, բժշկական և կենցաղային սարքեր, պաշտպանական նշանակության հատուկ տեխնիկա և այլն (1999

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։