Հրազդանի ջրաէլեկտրակայան

Սևան–Հրազդան կասկադի 2–րդ ՀԷԿ

Հրազդանի հիդրոէլեկտրակայան (նախկինում Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայան), Սևան-Հրազդան կասկադի երկրորդ հիդրոէլեկտրակայան։ Կառուցվել է 1954-1959 թվականներին, Հրազդանի շրջանի նախկին Աթարբեկյան գյուղում։ Օգտագործում է Սևանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի ելքի և Հրազդանի ջրամբարի միջև ընկած հատվածի 149 մետր անկումը։ Դերիվացիան (15,1 կիլոմետր) Սևանի ՀԷԿ-ի հեռացնող թունելի շարունակությունն է և անցնում է Հրազդան գետի ձախ ափով։

Հրազդանի ջրաէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան
Երկիր Հայաստան
Մասն էՍևան-Հրազդան կասկադ
Կարգավիճակաշխատող
Շինարարության սկիզբ1954
Բացման ամսաթիվ1959
Սեփականատեր«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ
Օպերատոր«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՀրազդան և Սևանա լիճ
Էլեկտրակայան
Տեսակդերիվացիոն
Տուբիններ2 x 40,8 մվ
Տեղադրված հզորություն81,6 մեգավատտ
Հրազդանի ջրաէլեկտրակայանը գտնվում է Հայաստանում
Հրազդանի ջրաէլեկտրակայան

Կառույցը ներառում է.[1]

  • անճնշում ջրաթեքում
  • ճնշումային ավազան
  • ճնշումային տուրբինային խողովակաշար
  • դատարկ ջրթողիչ (սահանք)
  • ՀԷԿ-ի շենք
  • բաց ենթակայան
Հրազդանի ՀԷԿի տուրբինը

Կազմված է 7785 մ ընդհանուր երկարության 3 բաց ջրանցքներից և 6370 մ ընդհանուր երկարության 2 թունելից։ Երրորդ ջրանցքի վերջում տեղավորված է սիֆոնային ջրաթափով ճնշման ավազանը, որից ջուրը 2 առանձին պողպատե խողովակաշարերով հոսում է դեպի տուրբինները։ Հրազդանի հիդրոէլեկտրակայան տեղադրված են 81,6 ՄեգաՎատտ ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ (յուրաքանչյուրը 40.8 ՄՎտ)[1]։ Շառավղաառանցքային տուրբինները գերմանա–ավստրիական «Ֆոյթ» (գերմ.՝ Voith) ընկերության արտտադրության են, գեներատորները Սիմենս (գերմ.՝ Siemens-Schuckert) ընկերության։ Բոլոր արտադրական պրոցեսներն ավտոմատացված են։ Կառավարումը կատարվում է նաև Երևանի կենտրոնական դիսպետչերական կայանից։

330/220/110 կՎ բաց ենթակայանը ՀՀ էներգերտիկ համակարգի հանգուցային ենթակայանն է․ որն ապահովում է կապը հարևան պետությունների էներգետիկ համակարգերի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հրազդան ՀԷԿ». «ՄԷԿ» ՓԲԸ. Վերցված է 2015 թ. սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 128