Աղբյուրակի ջրամբար
(Վերահղված է Հրազդանի ջրամբարից)
Աղբյուրակի ջրամբար, Աղփարայի ջրամբար, Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն մ³, օգտակարը՝ 4,1 միլիոն մ³։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ՀԷԿի կարգավորիչ ջրամբարն է։ Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը սառցակալում է[1][2][3]։
Գտնվում է | Հրազդան գետի վրա | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Կոտայքի մարզ | |
![]() ![]() | ||
Պատկերասրահ
խմբագրել-
Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Փարվանա» քանդակը ջրամբարի ափին
-
Աղբյուրակի ջրամբարը և Հրազդանի Մաքրավան թաղամասը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 8 — 150 էջ։
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 140 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 430 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբյուրակի ջրամբար» հոդվածին։ |