Հվան Յեջի (կորեերեն՝ 황예지, անգլ.՝ Hwang Yeji, մայիսի 26, 2000(2000-05-26), Սեուլ, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Յեջի), հարավկորեացի երգչուհի և պարուհի։ Հանդիսանում է հավարկորեական Itzy գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է լիդերի, վոկալիստի, գլխավոր պարուհու, ուղեկցող ռեփերի և խմբի դեմքի դիրքերը[1]։

Հվան Յեջի
Բնօրինակ անունկորեերեն՝ 예지
Ի ծնե անունկորեերեն՝ 황예지
Ծնվել էմայիսի 26, 2000(2000-05-26) (23 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, ռեփեր և մոդել
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլJYP Entertainment
ԿրթությունJeonju Geunyeong Middle School?
ԱնդամակցությունItzy
 Hwang Ye-ji Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2000-2018: Կարիերայի սկիզբ խմբագրել

Ծնվել է 2000 թվականի մայիսի 26-ին Հյուսիսային Չունգչոնգ նահանգի Չոնջու քաղաքում։ 2014 թվականին դարձել է Չոնջուի «Blue Rump (Jeonju Youth Dance Club)» պարային խմբի անդամ։ Ավագ դպրոցի առաջին տարում դարձել է «Near Art Story» պարային դպրոցի աշակերտուհի։

2015 թվականի դեկտեմբերին JYP Entertainment լեյբլում անցել է լսումները Twice խմբի «Like Ohh-Ahh» երգով։ Առաջին անգամ հայտնվել է 2016 թվականի օգոստոսին լեյբլի շոուքեյսում։

2017 թվականին, Itzy խմբի ապագա անդամների հետ միասին հայտնվել է «Stray Kids» ռեալիթի շոուում՝ որպես JYP-ի նախադեբյուտային կանացի թիմի անդամ։

2018 թվականի վերջին դարձել է SBS հեռուստաալիքի «The Fan» շոուի անդամ, սակայն հինգերորդ սերիայում դուրս է մնացել՝ բավարար միավորներ չհավաքելու արդյունքում։

2019-ներկա։ Դեբյուտը ITZY-ում խմբագրել

2019 թվականի հունվարի 20-ին, JYP Entertainment-ի պաշտոնական ՅուԹյուբյան ալիքում թողարկվել է ֆիլմ, որտեղ ներկայացվել են խմբի բոլոր անդամները[2]։ Հունվարի 28-ին և փետրվարի 5-ին թողարկվել են Յեջիի անհատական թիզեր լուսանկարները։

Խումբը դեբյուտ է կատարել 2019 թվականի փետրվարի 11-ին՝ «IT’z Different» սինգլային ալբոմով։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեալիթի շոուներ խմբի հետ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Ամսաթիվ
2019 «Itzy? Itzy!» Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ Փետրվարի 20
«I See Itzy» Օգոստոսի 7
A to Z <M2 Special – Itzy Vlog> «Itzy in Paris» M2 Նոյեմբերի 14
Itzy It’z Tourbook Naver TV Cast, V Live, YouTube Դեկտեմբերի 13
2020 100 Hours of Romantic Travel «Paris et Itzy» M2 Հունվարի 21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Official Position Of ITZY Members Confirmed By JYP Entertainment». Kpopmap - Kpop, Kdrama and Trend Stories Coverage (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «PROLOGUE FILM : ITZY? ITZY!».