Stray Kids (խումբ)

Կորեայի արական կուռքերի խումբ

Stray Kids (կորեերեն՝ 스트레이 키즈),  հարավկորեական բոյ բենդ՝ կազմավորված 2017 թվականին JYP Entertainment-ի կողմից՝ նույնանուն ռեալիթի շոուի միջոցով։ Խումբը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 28-ը կազմված է եղել 9 անդամից՝ Բան Չան, Քիմ Ուջին, Լի Նոու, Սո Չանբին, Հվան Հյոնջին, Հան, Ֆելիքս, Քիմ Սընմին և ԱյԷն։ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Քիմ Ուջինը լքել է խումբը։ 2018 թվականի հունվարի 8-ին նրանք թողարկել են իրենց նախադեբյուտային «Mixtape» մինի ալբոմը, իսկ պաշտոնական դեբյուտը եղել է մարտի 26-ին «I Am Not» մինի ալբոմով[2][3]։ Պաշտոնական խմբի հետ զուգահեռ գոյություն ունի նաև 3RACHA տրիոն, որի կազմի մեջ մտնում են Բան Չանը, Չանբինը և Հանը։ Նրանք համարվում են Stray Kids խմբի բոլոր երգերի կոմպոզիտորները։

Stray Kids
Ժանրերհիփ հոփ, քեյ փոփ, դենս փոփ, ռոք, EDM և ջեյ փոփ
Գործունեությունմարտի 25, 2018
ԼեյբլJYP Entertainment, Epic Records Japan? և Republic Records
Պարգևներ
Կայքstraykids.jype.com
staydepartment.com
 Stray Kids Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կարիերա խմբագրել

2017։ Stray Kids' խմբագրել

2017 թվականի օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ JYP Entertainment-ը ծրագրել է թողարկել նոր ռեալիթի շոու, որի արդյունքում կձևավորվի տղամարդկանց նոր խումբ (դրան զուգահեռ 2015 թվականին «Sixteen» ռեալիթի շոուի ժամանակ ձևավորվեց TWICE խումբը)։ Այդ տեղությունն ավելի հայտնի դարձավ հաջորդող երկու ամիսներին, ինչպես նաև, երբ հայտարարվեց խմբի անվանումը՝ «Stray Kids»[4][5][6]: Շոուից առաջ թողարկվել էր «Hellevator» երգի տեսահոլովակը, որը հետագայում դարձավ թվային սինգլ։ «Stray Kids»-ի պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին երբ շոուի ժամանակ ամեն մի դրվագում հեռացնում էին մրցակիցներից մեկին։ Սկզբում հեռացրեցին Լի Նոուին, իսկ հետո Ֆելիքսին։ Բայց եզրափակիչ դրվագում Պակ Ջին Յոնգը հայտարարեց, որ խմբի դեբյուտը պետք է արվի 9 հոգու դեպքում, այդ իսկ պատճառով նախկին անդամներին հաջողվեց հայտնվել եզրափակչում[7][8][9]։

2018։ Դեբյուտ, «Mixtape» և «I Am Not» խմբագրել

Խմբի դեբյուտը տեղի է ունեցել մարտի 26-ին։ Խմբի որոշ անդամներ փոխեցին իրենց իսկական անունները և հանդես եկան կեղծանուններով, որպեսզի հետագայում շփոթմունք չառաջանա երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ։ Լի Մինհոն ստացավ Lee Know (리노) կեղծանունը։ Հան Ջիսոն և Յան Չոնին իրենց հերթին օգտագործեցին իրենց անունների վանկերից կեղծանվան համար՝ Հանը (한) ազգանունից և Աիեն (아이엔) անվան վերջին վանկից (인) համապատասխանաբար։ Լի Յոնբոկը օգտագործեց իր ավստրալիական իսկական անունը՝ Ֆելիքս, հետագա առաջխաղացման համար։ Խմբի մնացած անադամները օգտագործում են իրենց իսկական անունները՝ հաշվի չառնելով ազգանունները։ Խմբի առաջնորդը՝ Բան Չանը, չօգտագործեց իր ավստրալիական անունը՝ Քրիստոֆեր (Chris) կեղծանավան համար և վերցրեց կորեական ամբողջական անունը։

Stray Kids պաշտոնակ կայքի հետ միասին JYP Entertainment-ը հայտարարել է նաև նախադեբյուտայի մինի ալբոմի Mixtape-ի ռելիզը։ Այն կազմված էր յոթ ստեղծագործություններից, բոլորը ստեղծվել էին մասնակիցների մասնակցությամբ[10]։ «Mixtape» և «Grrr» տեսահոլովակների պարային տարբերակը թողարվել են 2018 թվականի հունվարի 8-ին, իսկ«Young Wings»-ի պարային տարբերակը՝ շաբաթներ անց[11][12]։ Mixtape -ը դեբյուտ արեց 2-րդ տեղում Gaon Album Chart-ում և հենց նույն դիրքում Billboard World Albums Chart-ում[13][14]։

Մարտի 5-ին ազդարարվել Stray Kids Unveil: Op. 01: I Am Not շոուքեյսը, որը տեղի ունեցավ մարտի 25-ին Սեուլի Jang Chung Arena-ում[15]։ Հաջորդ օրը տեղի ունեցավ դեբյուտային մինի ալբոմ I Am Not-ի ռելիզը։ Հենց նույն օրը տեղի ունեցավ «District 9» տեսահոլովակի պրեմիերան։ Առաջին 24 ժամվա ընթացքում նրանք հավաքեցին 4 274 649 դիտում, որը գերզանցեց Wanna One-ի նախկին ռեկորդը[16]։ Մարտի 30-ին թողարկվեց «Grow Up»-ի տեսահոլովակը։

Անդամներ խմբագրել

Բեմական կեղծանուններ Իսկական անուններ Ծննդյան թվականներ Դիրքը խմբում
Հայերեն Հանգըլ Հայերեն Հանգըլ
Բան Չան 방찬 Բան Չան 방찬 03.10.1997 Լիդեր, առաջատար վոկալիստ, առաջատար ռեփեր, պրոդյուսեր
Լի Նոու 리노 Լի Մինհո 이민호 25.10.1998 Գլխավոր պարող, ուղղեկցող ռեփեր, ուղղեկցող վոկալիստ
Չանբին 창빈 Սո Չանբին 서창빈 11.08.1999 Գլխավոր ռեփեր, ուղղեկցող վոկալիստ, պրոդյուսեր
Հյոնջին 현진 Հվան Հյոնջին 황현진 20.03.2000 Գլխավոր պարող, առաջատար ռեփեր, վիզուալ
Հան Հան Ջիսոն 한지성 14.09.2000 Առաջատար ռեփեր, առաջատար վոկալիստ, պարող, պրոդյուսեր
Ֆելիքս 필릭스 Լի Ֆելիքս 이용복 15.09.2000 Առաջատար պարող, առաջատար ռեփեր
Սընմին 승민 Քիմ Սընմին 김승민 22.09.2000 Գլխավոր վոկալիստ
ԱյԷն 아이엔 Յան Չոնին 양정인 08.02.2001 Առաջնային վկալիստ, մակնե

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

  • Mixtape (2018)
  • I Am Not (2018)

Տեսագրություն խմբագրել

Շոու խմբագրել

Տարի Անվանումը Նշումներ
2017 Stray Kids Գոյատևման շոու
2018 The 9th Շոու Naver V Live-ում
Intro: I’m NOT
SK-TALKER

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

Տարի Անվանումը Նշումներ
2017 «Hellevator» MIXTAPE
2018 «Grr»
«Young Wngs»
«District 9» I am Not
«Grow Up» (잘 하고 있어)
«Mirror»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BTS Wins Top Prize at 28th Seoul Music AwardsBillboard, 2019.
  2. «"JYP 新 기대주" 스트레이 키즈, 오늘(8일) 전격 데뷔». Naver. 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Oh!쎈 초점 SM·YG·JYP, 3대 기획사의 2018년». Naver. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  4. «[단독]JYP·Mnet, 남자아이돌 프로그램 하반기 론칭». Naver. 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  5. «JYP·Mnet, 보이그룹 서바이벌 '스트레이 키즈' 확정…10月 첫방 [공식]». Naver. 2017 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  6. «JYP's 'Stray Kids' revealed in teaser image». The Korea Herald. 2017 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  7. «JYP 새 보이그룹, 강렬한 스타트..'스트레이 키즈' MV 첫 공개». Naver. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Hellevator – Stray Kids». Naver. 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. «'스트레이키즈' 박진영 "7명이 로봇강아지라면 9명이 살아있는 강아지"(종합)». Naver. 2017 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  10. «JYP 新 보이그룹 '스트레이 키즈' 1월 8일 프리 데뷔 앨범 발매». Naver. 2017 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  11. «[팝's신곡]"JYP 신예의 첫걸음"…스트레이키즈 표 '믹스 테잎'». Naver. 2018 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  12. «美 빌보드 "스트레이키즈, 2018년 주목할 K팝 아티스트 1위"». Naver. 2018 թ․ հունվարի 16. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  13. «2018년 02주차 Album Chart». Gaon. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  14. «Stray Kids Drum Up Interest With 'Mixtape' Album Ahead of Formal K-Pop Debut». Billboard. 2018 թ․ հունվարի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  15. «JYP's Stray Kids to officially debut on March 25». The Korea Herald. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  16. «Stray Kids' "District 9" Becomes K-Pop Group Debut MV With Most Views In 24 Hours». Soompi. 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Stray Kids (խումբ)» հոդվածին։