Հսկա կաղնի (Մոզդոկ)

ծառ-հուշարձան Մոզդոկում

Հսկա կաղնի (ռուս.՝ Дуб-исполин)[1], Նահապետ կաղնի (ռուս.՝ Дуб-патриарх)[2], ծառ-հուշարձան Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 1,04 կիլոմետր է[2]։

Հսկա կաղնի
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՄոզդոկ
Հսկա կաղնի (Մոզդոկ)ը գտնվում է Ռուսաստանում
Հսկա կաղնի (Մոզդոկ)

Պատմություն խմբագրել

Մոզդոկի առավել անսովոր հուշարձանը հսկա կաղնին է, որը քաղաքի տարեկիցն է։ Ծառը պարսպապատված է շղթաներով։ Ներկայում Թերեք գետի ողողվող անտառները կտրվել են, սակայն ի հիշատակ խուլ տեղերի` Մոզդոկում պահպանում են այս մեծ կաղնին։ Նահապետ ծառի տարիքն ավելի քան 2,5 դար է[1]։

Սաղարթածավալ ծառը շրջապատված է ձևավոր սյունակներին ամրացված շղթաներով։ Կաղնու հզոր բնի տակ տեղադրված է մարմարե մի սալիկ, որի վրա փորագրված է բանաստեղծություն, որն այս ծառը կոչում է Մոզդոկի տարեգիր[1].

  Кто-то добрый посадил тебя у дороги,
Может, терский казак иль седой осетин.
Так шуми же листвою, без бурь и тревоги,
Летописец Моздока, наш Дуб-исполин».
- Лев Пальцев
 

  Բարի մեկը տնկել է քեզ ճանապարհի մոտ,
Գուցե թերեքյան կազակ կամ ալևոր մի օս։
Ուրեմն աղմկիր տերևներովդ, առանց հողմերի ու տագնապի,
Մոզդոկի տարեգիրն ես, մեր Հսկա կաղնի։
- Լև Պալցև (բառացի թարգմանություն)
 

Նկարագրություն խմբագրել

Ամառային կաղնին ունի 15 մ բարձրություն և կրծքի մակարդակին` 1,3 մ բնի տրամագիծ։ Ծառը մոտ 250 տարեկան է։ Առասպելի համաձայն` այս կաղնու տակ նստել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը և այն կարող է տեսած լինել գյուղացիական պատերազմի առաջնորդ Եմելյան Պուգաչովը։ Ծառը շրջապատված է շղթայով, իսկ սաղարթի տակ կա հուշատախտակ, որը կոչ է անում պահպանել «ծերունուն»[2]։

Գտնվելու վայրը` ք. Մոզդոկ, Ֆորշտադսկայա փողոց, Կոմերիտական պուրակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Дуб-исполин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 Հունվար 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Дуб-патриарх». Վերցված է 2019 Հունվար 10-ին.