Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (Գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, Նոր Բայազետում, հիմնել է Բ. Արծրունին 1867 թվականին, իր իսկ հիմնած (1852) արական դպրոցին կից (գործել է Ս.Աստվածածին եկեղեցու գավթում)։ Առաջին դաստիարակչուհին է եղել Գ․ Թադևոսյանը, որը միայն գրագիտություն է սովորեցրել։ Նախապես եղել է մեկդասյան դպրոց՝ 20 աշակերտով, 1887-88 ուս. տարվանից՝ երկդասյան։ Պահվել է հանգանակությամբ, այնուհետև՝ Ս. Թարգմանչաց մարդասիրական ընկերության միջոցներով։ 1868 թվականին անցել է հոգաբարձության տնօրինության տակ։ 1879-80 ուս. տարում ունեցել է 4 բաժանմունք (63 սանուհի)։ Դասավանդել են կրոն, հայերեն, ռուսերեն, թվաբանություն, Հայաստանի պատմություն և աշխարհագրություն, քերականություն, երգեցողություն, գծագրություն, ձեռագործ։ 1880 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր շենք, անվանակոչվել Հռիփսիմյան։ 1896-1905 թվականներին փակվել է ցարական կառավարության հրամանով։ 1918 թվականին դարձել է երկսեռ դպրոց։

Հռիփսիմյան օրիորդաց դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1867
Աշակերտներ63
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԳավառ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 597