Հպարտ ոսկեբզեզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ոսկեբզեզներ
Տեսակ Հպարտ ոսկեբզեզ
Լատիներեն անվանում
Anthaxia superba


Հպարտ ոսկեբզեզ (լատին․՝ Anthaxia superba), ոսկեբզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

6,5-7,5 մմ մարմնի երկարությամբ, տափակ, նեղ մարմնով բզեզ է։ Պղնձակարմրավուն շողշողյունով գունավորումը բրոնզագույն է, իսկ հստակ սահմաններ չունեցող սև բծով վերնաթևերը՝ մեծ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայաստանում հավաստիորեն հայտնի է միայն Մեղրի քաղաքի շրջակայքում (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են վարդազգիների մասնակցությամբ չոր նոսրանտառներում, հանդիպում՝ մայիսի երկրորդ, հունիսի առաջին կեսերին նուշի մատղաշ ծառերի վրա, որի ճյուղերում էլ զարգանում է թրթուրը։ Զարգացումը միամյա է[1]։

Պահպանություն խմբագրել

Ցածր թվաքանակով, խիստ սահմանափակ արեալով, հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում բնակավայրերում վառելանյութի համար նուշի ծառերի հատումը և անասունների` հատկապես այծերի չկարգավորված արածեցումը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.