Հպարտ Մերի (անգլ.՝ Proud Mary), ամերիկյան թրիլեր՝ նկարահանված 2018 թվականին։ Ռեժիսորն է Բաբակ Նաջաֆին։ Սցենարի հեղինակներ՝ Ջոն Նյուման և Քրիստիան Սվագալ։ Ֆիլմի սյուժեն պատմում է կին-մարդասպանի մասին, որը դեռահաս երեխա է պահում։ Պրեմիերան տեղի ունեցավ 2018 թվականի հունվարի 12-ին։

Հպարտ Մերի
անգլ.՝ Proud Mary
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր և մարտաֆիլմ
Թվական2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորBabak Najafi?
ՊրոդյուսերԹարաջի Հենսոն
Սցենարի հեղինակJohn Stuart Newman?
ԴերակատարներԹարաջի Հենսոն, Պիլի Պրաուն, Դենի Գլովեր, Նիլ ՄակԴոնաֆ, Քսանդեր Բերքլի, Մարգարեթ Էյվերի, Բիլլի Բրաուն, Ռադե Շերբեջիա և Էրիկ Լարեյ Հարվի
ՕպերատորԴեն Լաուստսեն
Պատմվածքի վայրԲոստոն
Նկարահանման վայրԲոստոն
ԿինոընկերությունScreen Gems
Բյուջե14 000 000 $[1][2]
Շահույթ21 613 306 $[3]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը, կին է, որի անունը Մերի է։ Վերջինս հաջողակ վարձու մարդասպան է՝ Բոստոնում գտնվող մի ավազակախմբում։ Մերիի կյանքն ամբողջությամբ փոխվում է այն բանից հետո, երբ հանդիպում է մի որբ դեռահասի հետ, որի ծնողներին Մերին էր սպանել իր «աշխատանքի» ժամանակ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Տարաջի Հենսոն Մերի Գուդվին
Բիլի Բրաուն Թոմ
Դենի Գլովեր Բենի
Նիլ ՄակԴոնաֆ Ուոլթեր
Քսանդեր Բերկլի հորեղբայր
Մարգարեթ Էյվերի Մինա
Ջահի Դի'Ալլո Ուինսթոն Դենի, տղա
Ռադե Շերբեջիա Լուկա

Արտադրություն խմբագրել

2017 թվականի հունվարին Տարաջի Հենսոնը պայմանագիր է կնքում «Screen Gems» ընկերության հետ, որը Բոստոնում ֆիլմը նկարահանելու համար ռեժիսոր էր փնտրում[4]։ 2017 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ֆիլմի ռեժիսորը կլինի Բաբակ Նաջաֆին, ինչպես նաև հայտնի դարձավ ֆիլմի պրեմիերայի օրը՝ 2018 թվականի հունվարի 26[5][6]։

2017 թվականին ապրիլի 5-ին սկսվեց ֆիլմի արտադրությունը, այդ օրը հայտարարվեց նաև դերասանների ցանկը[4][7]։ 2017 թվականի հուլիսի 20-ին թողարկվեց առաջին պաշտոնական թրեյլերը և պաստառը[8]։ Հետոր ֆիլմի թողարկման նոր օր նշվեց՝ 2018 թվականի հունվարի 12։

Ընդունելություն խմբագրել

Բյուջե խմբագրել

ԱՄՆ-ում և Կանադայում «Հպարտ Մերի» ժապավենը թողարկվել է 2017 թվականի հունվարի 12-ին։ Սկզբում ենթադրվում էր, որ ֆիլմը հավաքելու է մոտ 20 միլիոն դոլար՝ առաջին երեք օրերին 2155 կինոթատրոններից[9]։ Սակայն ակնկալիքները չարդարացան. առաջին օրը ֆիլմը հավաքել է ընդամենը 3.2 միլիոն դոլար, իսկ առաջին ւիքենդին՝ 10 միլիոն դոլար, զբաղեցնելով 8-րդ տեղը կինովարձույթում[10]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը քննադատների կողմից հակասական ընդունելության է արժանացել։ Rotten Tomatoes կայքում նրա գնահատականը 4.2 /10 էր[11]։ Metacritic-ում թրիլլերը ստացել է 35 միավոր՝ հնարավոր 100-ից[12]։ CinemaScore կայքի հարցումներով հանդիսատեսը ֆիլմը գնահատել է B+՝ A+-ից F սանդղակով[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hollywoodreporter.com/heat-vision/taraji-p-henson-taking-action-proud-mary-not-selling-black-culture-overseas-1071185
  2. http://deadline.com/2018/01/the-commuter-proud-mary-jumanji-paddington-2-mlk-weekend-box-office-1202241724/
  3. http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=proudmary.htm
  4. 4,0 4,1 Fleming, Mike, Jr. (2017 թ․ հունվարի 11). «'Hidden Figures'́ Taraji P. Henson Set For Screen Gems' 'Proud Mary'». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. D'Alessandro, Anthony (2017 թ․ փետրվարի 9). «Sony Release Date Changes: 'White Boy Rick' Takes Over 'Bad Boys 3' MLK Slot, 'Goosebumps 2' Moves To Fall 2018 & More».
  6. Busch, Anita (2017 թ․ փետրվարի 10). «Babak Najafi Set To Direct Taraji P. Henson In 'Proud Mary'».
  7. N'Duka, Amanda (2017 թ․ ապրիլի 5). «Margaret Avery, Xander Berkeley & More Join Taraji P. Henson In 'Proud Mary'».
  8. Evans, Greg (2017 թ․ հուլիսի 20). «'Proud Mary' Trailer: Taraji P. Henson Dressed To Kill As Hitwoman».
  9. Fuster, Jeremy (2018 թ․ հունվարի 9). «Can 'The Post' or 'Paddington 2' Knock off 'Jumanji' at MLK Weekend Box Office?». TheWrap. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  10. 10,0 10,1 D'Alessandro, Anthony (2018 թ․ հունվարի 14). «'Jumanji' Roars To $34M; 'The Post' Still The Most With $22M+; 'The Commuter' Punches $16M: MLK Weekend Box Office Update». Deadline.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  11. «Proud Mary (2018)». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  12. «Proud Mary reviews». Metacritic. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել