Հունգարիան Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում

Հունգարիան մասնակցել է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթին, որը կայացել է 2009 թվականի մայիս 12-ից մինչև 16Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Հունգարիայում մրցույթը հեռարձակող MTV հեռուստաընկերությունը իր մասնակցությունը հաստատել է 2008 թվականի նոյեմբերին։

Եվրատեսիլ 2009 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀունգարիա
Ընտրված կատարողԶոլի Ադոկ
Ընտրված երգDance with Me
Երգի լեզուանգլերեն
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
15-րդ տեղ, 16 միավոր
Hungary in the Eurovision Song Contest 2008? Հունգարիան Եվրատեսիլ երգի մրցույթում Hungary in the Eurovision Song Contest 2011?

Ընտրություն խմբագրել

# Արտիստ Երգ Նշում
1 Մարկ Զենտաի «If You Wanna Party» Որակազրկվում է
2 Կատյա Տոմպոշ «Magányos csónak» Հրաժարվում է
3 Զոլի Ադոկ «Dance with Me» Եզրափակչի մասնակից

2009 թվականի հունվարին Հունգարիայում մրցույթը հեռարձակող MTV հեռուստաընկերությունը հայտարարեց որ տեղի է ունենալու ներքին ընտրություն՝ որոշելու Հունգարիայի ներկայացուցչին և երգը։ Երգերի հայտերի ուղարկման վերջնաժամկետը եղել է փետրվարի 2-ը։

Փետրվարի 3-ին MTV-ն հայտարարեց որ ստացել է 105 երգ և մրցույթում Հունգարիան պետք է ներկայացնի Մարկ Զենտաին «If You Wanna Party» երգով։ Այդ հայտարարությունից ժամեր հետո պարզ դարձավ որ երգը գողացվել է 2004 թվականին թողարկված «We Became Friends» շվեդական երգից։ Մարկ Զենտաին որակազրկվեց և MTV-ն ձեռնամուխ եղավ գտնելու նոր երգ մրցույթում ներկայացնելու համար։

Փետրվարի 4-ին MTV-ն հայտարարեց որ դերասանուհի Կատյա Տոմպոշը իր «Magányos csónak» երգով կարող է փոխարիներ Մարկ Զենտաին՝ որպես Հունգարիայի ներկայացուցիչ, սակայն մի շարք հայտնի հունգարացի երգահաններ բողոքեցին որ եթե ժյուրին երկար որոշում կայացնելուց հետո ընտրեց մի մասնակցի ում երգը գրագողության արդյունք էր և այժմ դժգոհությամբ փորձում է ընտրել այլ մասնակցի, ապա դրա փոխարեն կարելի է կազմակերպել ազգային ընտրություն որտեղ հեռուստադիտողը հնարավորություն կունենա քվեարկելու իր նախընտրած երգի օգտին։ MTV-ն սակայն չփոխեց իր որոշումը և հաստատեց Կատյա Տոմպոշին Հունգարիայի ներկայացուցիչ։

Փետրվարի 10-ին Կատյա Տոմպոշը հայտարարեց որ նա չի կարող ներկայացնել իր երկիրը մրցույթում, քանի որ ցանկանում է կենտրոնանալ իր թատերական կարիերայի վրա և մրցույթին պատշաճ պատրաստվելու ժամանակ չի ունենա։ MTV-ի ժյուրին ևս մեկ անգամ անցկացրեց քննարկում՝ որպեսզի ընտրի իր մասնակցին և փետրվարի 23-ին հայտարարեց մամլո ասուլիս։ Մամլո ասուլիսում հայտարարվեց որ ի սկզբանե ժյուրին ընտրել էր 3 երգ և այժմ պետք է ներկայացվի 3-րդ երգը, որը ամբողջությամբ համապատասխանում է պահանջներին։ Այնուհետև հայտարարեցին որ մրցույթում Հունգարիայի պաշտոնական ներկայացուցիչ է ընտրվել Զոլի Ադոկը իր «Dance with Me» երգով։

Եվրատեսիլում խմբագրել

Փորձեր խմբագրել

Հունգարիայի ներկայացուցիչը իր առաջին փորձը մրցույթի բեմի վրա կատարել է մայիսի 6-ին, իսկ մայիսի 9-ին երկրորդ փորձը։

Ելույթը կիսաեզրափակչում խմբագրել

Հունվարի 30-ին կայացած վիճակահանության ժամանակ հայտնի դարձավ որ Հունգարիան հանդես կգա մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում։

Հունգարիայի ներկայացուցիչ Զոլի Ադոկը իր երգը կատարեց 11-րդ համարի ներքո։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը 16 միավորով և հնարավորություն չստացավ անցնելու եզրափակիչ փուլ։

Հունգարիայի տված միավորները խմբագրել

Կիսաեզրափակիչ խմբագրել

12 միավոր   Ադրբեջան
10 միավոր   Նորվեգիա
8 միավոր   Ուկրաինա
7 միավոր   Էստոնիա
6 միավոր   Հունաստան
5 միավոր   Մոլդովա
4 միավոր   Ալբանիա
3 միավոր   Դանիա
2 միավոր   Սերբիա
1 միավոր   Խորվաթիա

Եզրափակիչ խմբագրել

12 միավոր   Նորվեգիա
10 միավոր   Ադրբեջան
8 միավոր   Ուկրաինա
7 միավոր   Իսլանդիա
6 միավոր   Էստոնիա
5 միավոր   Թուրքիա
4 միավոր   Հունաստան
3 միավոր   Դանիա
2 միավոր   Ալբանիա
1 միավոր   Մեծ Բրիտանիա

Հունգարիայի ստացած միավորները (կիսաեզրափակիչ)
12 միավոր 10 միավոր 8 միավոր 7 միավոր 6 միավոր
5 միավոր 4 միավոր 3 միավոր 2 միավոր 1 միավոր

Բարբարա Դեքսի մրցանակ խմբագրել

Մրցույթի ավարտից հետո eurovisionhouse.nl կայքում անցկացված քվեարկության արդյունքում Զոլի Ադոկը ճանաչվեց Բարբարա Դեքսի անվան մրցանակի հաղթող։ Այդ մրցանակը տրվում է ամենավատ հանգված մասնակցին՝ սկսած 1997 թվականից։ Հունգարիայի ներկայացուցիչը ստացավ այդ մրցանակը իր կանաչ շալվարի և փայլուն շապիկի համար։

Տես նաև խմբագրել