Dance with Me (երգ, Զոլի Ադոկ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Dance with Me (Պարիր ինձ հետ), հունգարացի երգիչ Զոլի Ադոկի երգն է Եվրատեսիլ 2009 երգի մրցույթի համար։ Երգի բառերի հեղինակն է՝ Կասաին, իսկ երաժշտության հեղինակը՝ Զե Սզաբոն։ 2008 թվականի հոկտեմբերին երգը ընդգրկվել է Զոլիի՝ «Tánclépés» դեբյուտային ալբոմում։
Dance with Me | |
---|---|
Եվրատեսիլ 2009-ի երգ | |
Երկիր | Հունգարիա |
Երգիչ(ներ) | Զոլի Ադոկ |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Զե Սզաբո |
Բառերի հեղինակ(ներ) | Կասաի |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 15 |
Կիսաեզրափակչի միավորներ | 16 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Candlelight (2008) | |
What About My Dreams? (2011) ► |
Երգը Հունգարիայի Եվրատեսիլի ազգային ընտրությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, սակայն առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը որակազրկվում է իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող մասնակիցը հրաժարվում է ներկայացնել երկիրը և արդյունքում Զոլին իր Dance with Me երգով հաղթող է ճանաչվում և հնարավորություն ստանում ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում։
Նախքան Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելը մայիսի 6-ին Զոլին մրցույթի բեմում կատարում է իր առաջին փորձը իսկ մայիսի 9-ին երկրորդ փորձը։
Երգը Եվրատեսիլում ներկայացվում է մայիսի 14-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ՝ 11-րդ համարի ներքո և չի անցնում եզրափակիչ փուլ՝ զբաղեցնելով է 15-րդ հորիզոնականը 16 միավորով։