Լուկաս Պապադեմոս
Լուկաս Պապադեմոս (հուն.` Λουκάς Παπαδήμος, հոկտեմբերի 11, 1947[1][2][3], Աթենք, Հունաստան), հույն տնտեսագետ, 2011 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2012 թվականի մայիսի 16-ը ստանձնել է Հունաստանի վարչապետի պաշտոնը։ Մինչ վարչապետ ընտրվելը՝ Պապադեմոսն եղել է Հունական բանկի կառավարիչը (1994-2002 թթ.), ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի փոխնախագահը (2002-2010 թթ.)։
Լուկաս Պապադեմոս | |
Λουκάς Παπαδήμος | |
![]() | |
Հունաստանի 186-րդ վարչապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Նոյեմբերի 11, 2011 թ. |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Մայիսի 16, 2012 թ. |
Կուսակցություն՝ | Անկուսակցական |
Նախորդող՝ | Գեորգիոս Պապանդրեու |
Հաջորդող՝ | Պանագիոտիս Պիկրամենոս |
Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 11, 1947 (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | ![]() |
![]() |
Պապադեմոսը համարվում է մակրոէկոնոմիկայի ոլորտում Եվրոպայի առաջատար մասնագետներից մեկը, ինչի համար էլ նախկին վարչապետի հրաժարականից հետո ընտրվել էր որպես Հունաստանի վարչապետ՝ երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Munzinger Personen (գերմ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Վարչապետի պաշտոնական կայք
- Ռեզյումեն Archived 2004-08-22 at the Wayback Machine. «ECB» կայքում
- BBC պրոֆիլ