Հույս (թերթ)

Վառնայում լույս տեսած հայկական շաբաթաթերթ
(Վերահղված է Հույս (շաբաթաթերթ)ից)

«Հույս», Բուլղարիայում հրատարակված առաջին հայալեզու շաբաթաթերթը։ Լույս է տեսել Վառնայում 1884 թվականի հունվարի 4-ից մինչև 1885 թվականի մայիսի 1[1]։

Հույս
Տեսակթերթ
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Գլխավոր խմբագիրՊետրոս Ատրունի (խմբագիր)
Հիմնադրվել էհունվարի 4, 1884
Երկիր Բուլղարիա
Հրատարակման վայրՎառնա
Լուծարվել էմայիսի 1, 1885
Հաճախականությունշաբաթ

Թերթի առաջին երկու համարների խմբագիրն էր Անդրանիկ Իոնեսկուն (Իոանիսյան), 3-ից 12-րդ համարներինը՝ Պետրոս Ատրունին, 13-ինը` Գ. Գասպարյանը։ Տպագրվել է «Հույսի» տպագրատանը։ Թերթի առաջին երեք էջերը հայերեն էին՝ լատիներեն տառերով, իսկ չորրորդը՝ ֆրանսերեն էր։

Թերթը հասարակական-քաղաքական, լուսավորչական, մշակութային և կրոնական թեմաներ էր արծածում։ Անդրադառնում էր հայ գրականությանն ու լեզվական բարեփոխումներին։ Այն Եվրոպայի հայ գաղթօջախի մարմին էր։ «Հույսի» նպատակն էր հայերենը տարածել լատիներեն այբուբենի միջոցով։ Իր էջերում թերթը շնորհակալություն է հայտնել բուլղարական կառավարությանը, որը «ուրախությամբ մեզ հյուրընկալեց երկրում և թույլ տվեց թերթը հրատարակել»։ Ոչ հայատառ լինելու, լեզվական թերությունների պատճառով թերթը հայ ընթերցողի շրջանում ժողովրդականություն չվայելեց[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Български периодичен печат, 1844 – 1944: анотиран библиографски указател» (PDF). Наука и изкуство, София,. 1969. էջ 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)