Հումայուննամե (Արքայական գիրք), միջնադարյան իսլամական գրականության մի քանի երկեր, հիմնականում պատմագրական բնույթի։ Երկու ստեղծագործություն՝ մեկն արձակ, մյուսը՝ չափածո, «Հումայուննամե» են կոչվել, որովհետև նվիրված են եղել մոնղոլ թագավոր Հումայունին (1530-1556)։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պարսկերեն եզակի ձեռագրերից մեկում պահպանված է իլխանական պետության նշանավոր գործիչներ Ջուվեյնի եղբայրներին նվիրված մի ընդարձակ չափածո ստեղծագործություն՝ Ֆիրդուսու «Շահնամեի» չափով ու ոճով, որը նույնպես կրում է «Հումայուննամե» անունը։ «Հումայուննամե» վերնագրով հայտնի մյուս գործը «Քալիլա և դիմնա»-ի թուրքական թարգմանությունն է, որ 14-րդ դարին կատարել է Ալի Չելեբը սուլթան Սուլեյման I-ի (1520-1566) համար։

Հումայուննամե
Անվանվել էՀումայուն



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 638