Հուլ (կոմունա)

կոմունա Նորվեգիայում

Հուլ (նորվ.՝ Hol), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հուլ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 1858.4 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1877 թվականին։ Կոմունայի տարածքում է գտնվում 13-րդ դարում կառուցված Հուլի եկեղեցին[2]։

Հուլ
նորվ.՝ Hol
Դրոշ Զինանշան


Հուլ կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում է Բուսկերուդ ֆյուլքե
ՎարչկենտրոնՀուլ գյուղ
Էրիկ Կաուպվանգ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2007)
4438 (211 տեղ)
Խտություն3
Տարածք1858.4  (36 տեղ)
Հիմնադրված էհունվարի 1, 1877[1] թ.
Սահմանակցում էՆուրե օգ Ուվդալ, Օլ, Էյդֆյորդ, Aurland Municipality?, Ulvik Municipality? և Լերդալ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0620
hol.kommune.no
Հուլ կոմունան Բուսկերուդ ֆյուլքեի քարտեզին
Բուսկերուդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Հուլի զինանշանը խմբագրել

Հուլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1991 թվականի հուլիսի 5-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա ուղղահայաց կերպով վերից վար պատկերված դարբնի սպիտակ գույնի են երեք սալ։ Զինանշանի հեղինակն է Թրոնդ Անդերսենը։ Դարբնի սալի հայտնվելը զինանշանին պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռևս հին ժամանակներից կոմունային տարածքում լայն տարածում ունի դարբնագործությունը։ Այստեղի դարբինների կողմից պատրաստվել են ինչպես կենցաղային պարագաներ, այնպես էլ ռազմական գործիքներ՝ կացիններ, դանակներ, թրեր։ Դանակները սկսել են պատրաստել դեռևս վիկինգների ժամանակներից[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հուլ կոմունայում բնակվում է 4438 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ դրական շեղումով[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Հուլ կոմունայի տարածքում գտնվում են բազմաթիվ լճեր, ինչպիսիք են Ուստեվաթնը, Նուգարսվաթնեթը, Ստրանդավաթնեթը, Օրթերենը, Նուհելերվաթնեթը, Պասբուլյորդենը, Օվրե Հեյնը, Դյուպսվաթնեթը, Ֆլակավաթնեթը։ Կոմունայի տարածքով են հոսում Ուստա և Հոլսելվա գետերը։ Ռելիեֆը լեռնային է, որոշ հատվածներում ամբողջությամբ պատված կեչու և սոճու անտառներով։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլ (կոմունա)» հոդվածին։