Հուբլի-Դհարվադ
Հուբլի և Դհարվադ (անգլ.՝ Hubli–Dharwad), քույր քաղաքներ Հնդկաստանի Կառնատակա նահանգում։ Հուբլի-Դհարվադը Կառնատակայի տարածքի մեծությամբ երկրորդ քաղաքային ագլոմերացիան է մայրաքաղաք Բանգալորից հետո և ընդհանուր առմամբ երկրորդ քաղաքը Բանգալորից հետո[1]։ Մինչ Դհարվադը վարչական կենտրոն էր, Հուբլի քաղաքը, որը գտնվում էր Դհարվադից մոտ 20 կմ հարավ-արևելք, Հյուսիսային Կարնատակայի առևտրի և բիզնեսի կենտրոնն էր։ Քաղաքներն ունեն մեկ համայնքային կորպորացիա, որը կոչվում է Հուբլի-Դհարվադի Մունիցիպալ Կորպորացիա (HDMC)[2]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հուբլի-Դհարվադ | |||
| |||
Երկիր | Հնդկաստան | ||
Հիմնադրված է | 1962 թ. | ||
Մակերես | 200,23 կմ² | ||
ԲԾՄ | 670 մետր | ||
Բնակչություն | 1 299 000 մարդ | ||
Փոստային դասիչ | 58xxxx | ||
| |||
Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա խմբագրել
Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիան Հնդկաստանի Կառնատակա նահանգի Հուբլի և Դհարվադ քույր քաղաքների մունիցիպալ կորպորացիան է։ Այն կազմավորվել է 1962 թվականին միմյանցից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու քաղաքների միավորմամբ։ Կորպորացիայի զբաղեցրած տարածքը 18166 կմ² է։ Այն տարածվում է 45 եկամտաբեր գյուղերի վրա։
Քույր քաղաքների բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 943 857 մարդ, որից 475 980-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 467 877-ը՝ իգական։ Գրագետների ընդհանուր թիվը 736 506 է, որից 389 290-ը արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ 347 216-ը իգական սեռի ներկայացուցիչներ։ Գրագիտության միջին մակարդակը Հուբլի և Դհարվադ քաղաքներում կազմում է 87,28 տոկոս, որից տղամարդկանց և կանանց գրագիտության մակարդակը համապատասխանաբար 91,77% և 82,83% են[3][4]։ Հուբլի-Դհարվադի բնակչությունը 1981-1991 թվականներին աճել է 22,99% -ով՝ 527 108-ից դառնալով 648 298 մարդ, իսկ 1991-2001 թվականներին՝ 21,2% -ով։ Տեղական ինքնակառավարման տարածքը 191 կմ² է։
Մարդահամար | Բնակչություն | %± |
---|---|---|
1901 | 81,143 | - |
1911 | 91,031 | 12.2% |
1921 | 100,992 | 10.9% |
1931 | 124,398 | 23.2% |
1941 | 143,504 | 15.4% |
1951 | 196,180 | 36.7% |
1961 | 248,489 | 26.7% |
1971 | 379,166 | 52.6% |
1981 | 527,108 | 39.0% |
1991 | 648,298 | 23.0% |
2001 | 786,195 | 21.3% |
2011 | 943,857 | 20.1% |
Մարդահամար | Բնակչություն | % ± |
---|---|---|
1901 | 59,913 | - |
1911 | 61,440 | 2.5% |
1921 | 66,772 | 8.7% |
1931 | 83,494 | 25.0% |
1941 | 95,512 | 14.4% |
1951 | 129,609 | 35.7% |
1961 | 171,326 | 32.2% |
2001 | 533,820 | - |
Մարդահամար | Բնակչություն | % ± |
---|---|---|
1901 | 21,230 | - |
1911 | 29,591 | 39.4% |
1921 | 34,220 | 15.6% |
1931 | 40,904 | 19.5% |
1941 | 47,992 | 17.3% |
1951 | 66,571 | 38.7% |
1961 | 77,163 | 15.9% |
2001 | 252,375 | - |
Մրցանակակիրներ խմբագրել
Հուբլի Դարվարդից պետական նշանակության մրցանակներից և մրցանակակիրներից են․
Ջնանապիտ մրցանակի դափնեկիրներ խմբագրել
Ջնանպիտ մրցանակը Հնդկաստանի գրական մրցանակ է, որը երկրի երկու ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է։
- Ռատատրեյա Ռամաչանդրա Բենդրե - հնդիկ գրող
- Գիրիշ Կառնադ - հնդիկ դերասան, ֆիլմերի տնօրեն, սցենարիստ, գրող
Բհարատ Ռատնա խմբագրել
- Բհիմսեն Ջոշի -երգիչ
Պադմա մրցանակի դափնեկիրներ խմբագրել
Պադմաբհուշան խմբագրել
- Գանգուբայ Հանգալ
- Մալլիկարջուն Մանսուր
- Բասավարաժ Ռաջգուրու
Պադմա Վիբհուշան խմբագրել
- Մալլիկարջուն Մանսուր
Պադմաշրի մրցանակ խմբագրել
- Մալլիկարջուն Մանսուր
- Վիջայ Սանկեշվար
- Բասավարաժ Ռաջգուրու
Հնդկաստանի նախագահի մրցանակ սանսկրիտի համար խմբագրել
- Ռ. Ս Պանչամուկհի
- Վ. Ռ.Պանչամուկհի
Նշանավոր մարդիկ խմբագրել
Հյուսիսային Կառնատական հայտնի է Հինդուստանի դասական երաժշտությամբ։ Դհարվադ շրջանը այն վայրն էր, ուր ծնվել են պետական և միջազգային մակարդակի երաժիշտներ, ինչպիսիք են Մալլիկարջուն Մանսուրը, Գանգուբայ Հանգալը և Բհարատ Ռատնա մրցանակի դափնեկիր Պանդիտ Բհիմսեն Ջոշին։
Երաժիշտներ խմբագրել
- Բհիմսեն Ջոշի
- Գանգուբայ Հանգալ
- Մալլիկարջուն Մանսուր
- Կումար Գանդհարվա
- Բասավարաժ Ռանջգուրու
- Սավայ Գանդհարվա
- Վենկատեշ Կումար
Դերասաններ խմբագրել
- Շանտա Հուբլիկար
- Գիրիշ Կառնադ
- Լենա Չանդավարկար
- Դատատրեյա Ռամաչանդրա Բենդրե
- Վինայակա Կրիշնա Գոկակ
Տնտեսագետներ խմբագրել
- Վադիրաջ Ռ. Պանչամուկհի
Գրողներ խմբագրել
- Պատիլ Պուտապպա
- Նարայանաչարիա
- Սուդհա Մուրտի
- Գ. Ա. Կուլկարնի
Գործարարներ խմբագրել
- Գանպատրաո Նարայանրաո Մադիման (1879-1947)- Գործարար և բանկիր
- Գուրուրաջ Դեշպանդե -Սիկամոր ցանցերի հիմնադիր[5]
- Վիջայ Սանկեշվար- VRL Group-ի հիմնադիր և սեփականատեր
- Սուդհա Մուրտի-Infosys-ի համահիմնադիր
- Նանդան Նիլեկանի-Infosys-ի համահիմնադիր
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://population.city/india/mysore/ Mysore · Population
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2006 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Hubli and Dharwad City Census 2011 (C korya)data». Census2011. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Census of India 2011 Provisional Population Totals» (PDF).
- ↑ Mint, The Wall Street Journal (2009 թ․ դեկտեմբերի 18). «Gururaj Deshpande :The serial entrepreneur».
Արտաքին հղումներ խմբագրել
- «Hubballi-Dharwad | India». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- Hubli-Dharwad travel guide from Wikivoyage
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուբլի-Դհարվադ» հոդվածին։ |