Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովսեփ

Հովսեփ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), հայ գրիչ և մանրանկարիչ։ Ապրել և ստեղծագործել է XV դարի վերջին - XVI դարի սկզբին՝ Վասպուրականում։ Հոր անունը Ավագ է, մորը՝ Մեհրիաթ։ Մատենադարանում են Հովսեփի նկարազարդած ձեռագրերից երեքը՝ № 158 (1497 թ.), 3534 (1497 թ.) և 6326 (1499 թ.)։ Ենթադրվում է, որ նա է ծաղկել նաև № 5398 Գանձարանը (XV դարի վերջ)։ Հովսեփի արվեստում նկատելի է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի «դասական» շրջանի (XIV դարի և XV դարի 1-ին կես) ոճական և պատկերագրական սկզբունքների վերասերումը։ Սակայն շնորհալի մանրանկարչի արվեստում ավանդականի կորուստը փոխարինվել է ջրաներկային թեթևությամբ արված մեղմ, նրբագեղ գույների առինքնող խաղով։ Զուսպ և հակիրճ է պատկերագրական շարքը։

Հովսեփ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։