Հովհան Խոստովանող

հայ հոգևորական


Հովհան Խոստովանող (4-րդ դար - 5-րդ դար), հայ հոգևորական, Մեսրոպ Մաշտոցի աշակերտը, ՀԱԵ հայրապետարանի տեղակալ և վերակացու (440)[1]։

Հովհան Խոստովանող
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհան Խոստովանող
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Հայրապետարանի տեղակալ և վերակացու
Կառավարման սկիզբ 440

ԿենսագրությունԽմբագրել

Սահակ Պարթևի (439) և Մեսրոպ Մաշտոցի (440) մահից հետո ընտրվել է հայրապետարանի տեղակալ և վերակացու՝ ենթարկվելով իր ընկեր, նորընտիր կաթողիկոս Հովսեփ Ա Հողոցմեցուն[1]։

Անձի ստուգությունԽմբագրել

Հրաչյա Աճառյանը համարում է անստույգ անձ, ու որ Հովհան Խոստովանողը դա նույն Հովհան Եկեղեցացին է, որի մասին գրել է նաև իր «Ս․ Մեսրոբի աղբյուրներ» աշխատության մեջ[2]։ Որոշ մասնագետները համակարծիք են այս տեսակետին, որոշներն էլ ենթադրում են, որ Հովհան Մանդակունին է, իսկ մնացածը կարծում են, որ անկախ անձ է[1]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 540.
  2. «Ս․ Մեսրոբի աղբիւրներ», Հրաչյա Աճառյան, էջ 16․