Հովհան Անգլիացի, Ջուան ի կամ Ջոն Անգլուս դե Սուինֆորդ (անգլ.՝ Joannes Anglus de Swineford), 14-րդ դարի 1-ին կեսին Արևելյան Հայաստանում ծավալված ունիթոռական շարժման գործիչ, դոմինիկյան քարոզիչ, աստվածաբան և փիլիսոփա։ 1318 թ.-ին Բարդուղիմեոս Բուոնիացու և Պետրոս Արագոնացու հետ հաստատվել է Մարաղայում՝ Հայաստանում կաթոլիկություն տարածելու նպատակով։ 1330 թ.-ին կաթոլիկ այլ միսիոներների հետ միասին տեղափոխվել է Քռնայի վանքը և Հովհաննես Քոնեցու աջակցությամբ զբաղվել գիտական ու դասախոսական աշխատանքով։ Փիլիսոփայության և աստվածաբանության հարցերում հետևում էր Թովմա Աքվինացուն։ Հովհան Անգլիացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ և զօրութեանց նորին», «Յաղագս առաքինութեանց հոգւոյն» և «Ցաղագս բնութեան հրեշտակաց» աշխատությունները պահպանվել են հայերեն։ Այս երկերը, որոնք Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումար»-ի տարբեր հատվածների համառոտ վերաշարադրություններ են, 1337 թ.-ին Հակոբ Բռնեցին լատիներենից թարգմանել է հայերեն։ Ձեռագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և արտասահմանյան ձեռագրատներում (Վենետիկ, Երուսաղեմ, Փարիզ, Բեռլին)։ «Ցաղագս առաքինութեանց հոգւոյ ն»-ը 1942 թ.-ին գերմաներեն հրատարակել է շվեյցարացի հայագետ Ուդենրիյնը։ Արևշատյան Հովհան Եփեսատի (507—586), ասորի մատենագիր։ «Եկեղեցական պատմություն» աշխատության (ընդգրկել է մ.թ.ա. 1 դարում. 585 թ.-ի դեպքերը) 3-րդ գրքում արժեքավոր տեղեկություններ է հաղորդում (որոնք բացակայում են հայկ. սկզբնաղբյուրներում) հայ-պարսկական հարաբերությունների, 571 թ.-ի հայոց ապստամբության մասին և այլն։ «Վարք արևելյան երանելի սրբոց» երկում տեղեկություններ կան հայ եկեղեցական գործիչների մասին։

Հովհան Անգլիացի
Մասնագիտությունաստվածաբան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 552 CC-BY-SA-icon-80x15.png