Հովհաննես Քարամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Սարգսի Քարամյան (օգոստոսի 12, 1886, Ներքին Ազա, Ջուղա - օգոստոսի 5, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակազարդող վարպետ։
Հովհաննես Քարամյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1886 |
Ծննդավայր | գյուղ Ազա (այժմ՝ Նախիջևանի Ջուլֆայի շրջանում) |
Մահացել է | օգոստոսի 5, 1955 (68 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ստեղծագործություն(ներ) | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Մայր Հայաստան և Երևանի կոնյակի գործարան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Կենսագրություն
խմբագրել1924 թվականին ավարտել է Երևանի շինարարական ուսումնարանը։ Հայ քարգործ վարպետների քանդակազարդման արվեստի ավանդույթներով իրականացրել է իր ժամանակի ճարտարապետների նշանավոր կառույցների (Երևանի օպերայի և բալետի թատրոն (գրանիտ, 1935-1936), Կառավարական տուն (ֆելզիտ, 1936 թվականից), «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը (բազալտ, 1936), Լենինի հուշարձանի պատվանդան (գրանիտ, 1937-1940 թվականներ, չի պահպանվել), Հաղթանակի մոնումենտի «Մայր Հայաստան» թանգարան (սև տուֆ, 1950), Երևանի կոնյակի գործարան (տուֆ, 1952-53), Կառավարական 2-րդ տուն (ֆելզիտ, 1954), Արհեստակցական միությունների տան և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միացյալ շենքերի (ֆելզիտ, 1957) և այլն) քանդակազարդումները[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Արհեստակցական միությունների տան և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միացյալ շենքեր
-
Երևանի կոնյակի գործարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.