Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփանյան Հովհաննես Ստեփանի (հունվարի 15, 1902(1902-01-15), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1950(1950-07-11), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1948 թ.), պրոֆեսոր (1950 թ.)։

Հովհաննես Ստեփանյան
Ծնվել էհունվարի 15, 1902(1902-01-15)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 11, 1950(1950-07-11) (48 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

խմբագրել

1930 թ-ին ավարտել է Դոնի (Նովոչերկասկի) պոլիտեխնիկական ինստիտուտը։ Աշխատել է Զանգեզուրի պղնձի կոմբինատում որպես երկրաբան, ղեկավարել Հայաստանի հյուսիսում երկրաբանա-հետախուզական աշխատանքները (1930-1935 թթ.)։ 1935-1950 թթ.-ին Ստեփանյան Հովհաննեսը դասավանդել է Երևանի համալսարանում։ Եղել է երկրաբանական ֆակուլտետի դեկան և կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ (1938-1950 թթ.)։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի հյուսիսային շրջանների պղինձ-հրաքարային և բազմամետաղային հանքայնացման, շերտագրության, տեկտոնիկայի և մագմատիզմի հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։