Հովհաննես Ջ Աջակիր, (ծննդյան թիվն անհայտ է-17.10.1506 թվական Կոստանդնուպոլիս), Հայոց կաթողիկոս 1474—1484 թվականներին։ 1470—1474 թվականները եղել է Սարգիս Բ Աջատարի աթոռակալը։

Հովհաննես Ջ Աջակիր
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էհոկտեմբերի 17, 1506(1506-10-17)[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Գործունեությունը

խմբագրել

Հովհաննես Ջ Աջակիրի օրոք Աղթամարի կաթողիկոսարանից էջմիածին է վերադարձվել Գրիգոր Լուսավորչի աջը, որի համար նա ստացել է «Աջակիր» մականունը։ Ակկոյունլուների տիրապետության պայմաններում Հովհաննես Ջ Աջակիրի գործունեությունն ուղղված էր էջմիածնի միաբանության և ընդհանրապես հայ հոգևոր դասի համար հարկային արտոնությունների ձեռք բերմանը։ 1484 թվականին Հովհաննես Ջ Աջակիրն էջմիածնի համար հանգանակություն հավաքելու նպատակով ուղևորվել է հայկական գաղթավայրեր (Կաֆա, Մոլդովա, Սաչափս, Լվով, Աքերման, Կոստանդնուպոլիս1506 թվականին Կոստանդնուպոլսում օսմանյան կառավարությունը Հովհաննես Ջ Աջակրին մեղադրել է լրտեսության մեջ և մահապատժի ենթարկել։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 561