Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոլաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Չոլաքյան (ապրիլի 12, 1919(1919-04-12), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 16, 2016(2016-09-16)), Հայ Կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Թուրքիայում։

Հովհաննես Չոլաքյան
Ծնվել էապրիլի 12, 1919(1919-04-12)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 16, 2016(2016-09-16) (97 տարեկան)
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ արքեպիսկոպոս

Չոլաքյանը ծնվել է 1919 թվականին, Ստամբուլում։ Քահանա է ձեռնադրվել 1943 թվականի ապրիլի 25-ին։ Նա արքեպիսկոպոս է ընտրվել 1966 թվականի մայիսի 23-ին և ձեռնադրվել 1967 թվականի հունվարի 16-ին։

1967-2015 թվականներին նա ծառայել է որպես Ստամբուլի արքեպիսկոպոս։ 2015 թվականի մարտին Կիլիկիո հայ կաթողիկե պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին ընդունել է արքեպիսկոպոս Չոլաքյանի հրաժարականը տարիքի պատճառով։

Հովհաննես Չոլաքյանը մահացել է 2016 թվականի սեպտեմբերին՝ 97 տարեկան հասակում[2]։ Թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. «Former spiritual leader of Catholic Armenians of Turkey passed away».
  3. «Ոչ եւս է Տէր Յովհաննէս Արքեպիսկոպոս Չոլաքեան։». www.archivioradiovaticana.va. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել