Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի
Ներսես Պետրոս ԺԹ. Թարմունի (Ներսես Պետրոս XIX, Բուտրոս Թազա, հունվարի 17, 1940[1], Կահիրե, Եգիպտոս - հունիսի 25, 2015[1], Բեյրութ, Լիբանան), հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք։ Պաշտոնական տիտղոսը՝ Նորին Երանության Կաթողիկոս, Կիլիկիո պատրիարք (1999-2015)[2]։
Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի | |
Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան և Pontificio Collegio Armeno? |
---|---|
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Ծնունդ | հունվարի 17, 1940[1] Կահիրե, Եգիպտոս |
Մահ | հունիսի 25, 2015[1] (75 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1940 թվականին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում, հայ կաթոլիկների մեծ ընտանիքում։ Բուտրոսը ընտանիքի ութ երեխաներից հինգերորդն էր։ Նախնական և միջնակարգ կրթությունը նա ստացել է Կահիրեի Եղբայրների քրիստոնեական դպրոցների միաբանության քրիստոնեական քոլեջում։ Որոշելով նախապատրաստվել քահանայությանը՝ 1958 թվականին տեղափոխվել է Հռոմ, որտեղ փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսանել Պապական Գրիգորյան համալսարանի մաս կազմող Հայկական քոլեջում։ Ուսումն ավարտելուց հետո 1965 թվականի օգոստոսի 15-ին ձեռնադրվել է քահանա։ 1965-1968 թվականներին ծառայել է Կահիրեի Հայ ավետման կաթոլիկ ծխական համայնքում։ 1968-1990 թվականներին եղել է Կահիրեի Հելիոպոլիսի Սուրբ Թերեզայի ծխական համայնքի համակարգողը։ 1990 թվականի փետրվարի 18-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և գլխավորել Ալեքսանդրիայի հայ կաթոլիկ թեմը։ Օծումը կատարել է Նորին Երանություն Պատրիարք Հովհաննես Պետրոս XVIII-ը, որն այդ ժամանակ ղեկավարել է Հայ կաթողիկե եկեղեցին։
1999 թվականի հոկտեմբերին Հայ Կաթողիկե եկեղեցու Սուրբ Սինոդում ընտրվել է նոր Պատրիարք և ստացել Ներսես Պետրոս XIX անունը։
Մահացել է 2015 թվականի հունիսի 25-ին Բեյրութում, սրտի կաթվածից[3]։ Նրան հաջորդել է պատրիարք Գրիգոր Պետրոս XX-ը։ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին հետմահու պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Պետրոս ԺԹ Թարմունի» հոդվածին։ |